Ա՛յ մարդ, էս ինչքան են մտածում ժողովրդի ոտքերի մասին
Բոլոր կողմերից նույն բանն եմ լսում: Տարբեր ռանգի իշխանավորներ, քաղաքագետներ, քաղտեխնոլոգներ, մտավորականներ, գնահատելով «100-ամյակի» միջոցառումները, միաբերան արձանագրում են, որ ամեն ինչ շատ լավ անցավ, փառք աստծո, ոչ մեկի ոտքը չտրորվեց: Ուրիշ բան չեն ասում: Պարզվում է՝ սրանց միակ մտահոգությունն ու տագնապն այն է եղել, որ հանկարծ ոչ մեկի ոտքը չտրորվի: Լսում ես սրանց ու մտածում՝ ա՛յ մարդ, էս ինչքան են մտածում ժողովրդի ոտքերի մասին: Էն ոտքերի, որոնք քայլում են դեպի օդանավակայան ու հեռանում են երկրից: Դե, երեւի, այն պատճառով, որ իշխանությունը շա՜տ է մտածում ժողովրդի...ոտքերի մասին... Գլխի, ստամոքսի, մնացած օրգանների մասին՝ չէ, չի մտածում: Միայն վերջույթների մասին է մտածում, որ հանկարծ դրանց վրա փոշի չնստի, կամ չվնասվեն: Ախր, շատ երախտամոռ ժողովուրդ դուրս եկանք: Այսքանից հետո դեռ լքում ենք երկիրը:
Հա, մոռացա ասել՝ բա եթե երկրին ու ժողովրդին սպառնացող միակ վտանգը ոտքեր տրորելու հնարավոր գործողություններն էին, Ժիրայրին ու ընկերներին ինչո՞ւ կալանավորեցիք: Է՛հ, էդ մի քանի հոգին, քարը ճաքի-տրաքի, հազիվ կհասցնեին մի 20 մարդու ոտք տրորել...
Ա՛յ մարդ, էս ինչքան են մտածում ժողովրդի ոտքերի մասին
Բոլոր կողմերից նույն բանն եմ լսում:
Տարբեր ռանգի իշխանավորներ, քաղաքագետներ, քաղտեխնոլոգներ, մտավորականներ, գնահատելով «100-ամյակի» միջոցառումները, միաբերան արձանագրում են, որ ամեն ինչ շատ լավ անցավ, փառք աստծո, ոչ մեկի ոտքը չտրորվեց:
Ուրիշ բան չեն ասում:
Պարզվում է՝ սրանց միակ մտահոգությունն ու տագնապն այն է եղել, որ հանկարծ ոչ մեկի ոտքը չտրորվի:
Լսում ես սրանց ու մտածում՝ ա՛յ մարդ, էս ինչքան են մտածում ժողովրդի ոտքերի մասին: Էն ոտքերի, որոնք քայլում են դեպի օդանավակայան ու հեռանում են երկրից: Դե, երեւի, այն պատճառով, որ իշխանությունը շա՜տ է մտածում ժողովրդի...ոտքերի մասին...
Գլխի, ստամոքսի, մնացած օրգանների մասին՝ չէ, չի մտածում:
Միայն վերջույթների մասին է մտածում, որ հանկարծ դրանց վրա փոշի չնստի, կամ չվնասվեն:
Ախր, շատ երախտամոռ ժողովուրդ դուրս եկանք: Այսքանից հետո դեռ լքում ենք երկիրը:
Հա, մոռացա ասել՝ բա եթե երկրին ու ժողովրդին սպառնացող միակ վտանգը ոտքեր տրորելու հնարավոր գործողություններն էին, Ժիրայրին ու ընկերներին ինչո՞ւ կալանավորեցիք:
Է՛հ, էդ մի քանի հոգին, քարը ճաքի-տրաքի, հազիվ կհասցնեին մի 20 մարդու ոտք տրորել...
Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից