Աշխարհ

30.04.2015 19:54


ՀԱՀ–ում տղամարդը սպանել է ընկերուհու սիրեկանին և կերել նրա սիրտը

ՀԱՀ–ում տղամարդը սպանել է ընկերուհու սիրեկանին և կերել նրա սիրտը

Հարավային Աֆրիկայի Հանրապետությունում 18 տարվա ազատազրկման է դատապարտվել ընկերուհու սիրեկանին սպանած և վերջինի սիրտը կերած տղամարդը։

«Reuters»–ի փոխանցմամբ՝ 35–ամյա Էնդրյու Չիմբոզան սպանությունը կատարել է դեռ 2014–ին Գուգուլետու ավանում։

Տղամարդը հրաժարվել է ընդունել իր «անկանխատեսելի և անկառավարելի ցասումը»՝ հայտարարելով, որ չի զղջում արածի համար։ Բացի այդ, հոգեբուժական փորձաքննությունը ցույց է տվել, որ Չիմբոզան միանգամայն առողջ է։

Հոգեբույժի խոսքերով՝ Չիմբոզան պատմել է, որ իր ընկերուհին է իրեն նման քայլի դրդել, որպեսզի սիրահարն ապացուցի սպանության փաստը՝ բերելով սպանվածի սիրտը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը