Քաղաքական

30.04.2015 10:34


Ուորլիքը հույս ունի՝ «Բաքու 2015»–ը կօգնի կառուցել վստահություն և հավատ ԼՂՀ խաղաղության գործում (լուսանկար)

Ուորլիքը հույս ունի՝ «Բաքու 2015»–ը կօգնի կառուցել վստահություն և հավատ ԼՂՀ խաղաղության գործում (լուսանկար)

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն արդյունավետ է գնահատում համանախագահների և ՀՀ ԱԳ նախարարի հետ հանդիպումը:

«Արդյունավետ և դրական հանդիպում Փարիզում՝ արտգործնախարար Նալբանդյանի հետ: Հայաստանը բաց է Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման հնարավորությունների համար»,-«Twitter»-ի իր էջում գրել է ամերիկացի համանախագահը:

Նա նաև լուսանկար է հրապարակել այդ հանդիպումից։

Նշենք, որ այսօր էլ Փարիզում տեղի է ունենալու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ:

Հավելենք նաև, որ Ուորլիքը մեկ այլ գրառում էլ է կատարել «Twitter»-ի իր էջում։

«Հուսով ենք, որ Հայաստանի մասնակցությունն առաջիկա «Բաքու 2015» եվրոպական խաղերում կօգնի կառուցել վստահություն և հավատ ԼՂՀ խաղաղության գործում»,–գրել է նա:

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը