Աշխարհ

30.04.2015 07:57


Լավրովն ու Քերրին քննարկել են Ուկրաինայի իրավիճակը

Լավրովն ու Քերրին քննարկել են Ուկրաինայի իրավիճակը

Սերգեյ Լավրովն ու Ջոն Քերրին հեռախոսազրույց են ունեցել և քննարկել Ուկրաինայում տիրող իրավիճակը։ ՌԴ և ԱՄՆ արտաքին գերատեսչությունների ղեկավարները կողմ են արտահայտվել շփման խմբի շրջանակներում աշխատանքային չորս ենթախմբերի ձևավորմանը։

Ինչպես հայտնում է «ТАСС»–ը, ռուսաստանցի նախարարը հատկապես շեշետել է Լուգանսկի և Դոնեցկի հետ Կիևի ուղիղ երկխոսության անհրաժեշտությունը։

Հեռախոսազրույցի ընթացքում նաև մտքեր են փոխանակվել Սիրիայում խաղաղ գործընթացի մեկնարկի համար միջազգային հանրության հնարավոր քայլերի, Լիբիայում և Եմենում իրավիճակի քաղաքական կարգավորմանն աջակցելու մասին։

Բացի այս, Լավրովն ու Քերրին շոշափել են երկկողմանի հարաբերություններին առնչվող հարցեր, այդ թվում՝ հետագա շփումների ժամանակացույցը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը