Լրահոս

30.04.2015 10:47


Քաղաքացին ընկել է փոսը

Քաղաքացին ընկել է փոսը

Ապրիլի 29-ին՝ ժամը 22.37-ին, ՏԿԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Երևանի Գլինկայի փողոցի թիվ 2 շենքի մոտակայքում քաղաքացին ընկել է փոսը. վերջինիս դուրս բերելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները 1958 թ. ծնված Վ. Պ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: Տուժածը հոսպիտալացվել է «Սուրբ Գր. Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Այս խորագրի վերջին նյութերը