Խոշոր չափով գումարի յուրացում ապահովագրական ընկերության գործակալի կողմից
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է ապահովագրական ընկերության 41-ամյա աշխատակցի կողմից խոշոր չափով գումար յուրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նախաքննությամբ պարզվել է, որ 41-ամյա տղամարդը, աշխատելով ապահովագրական ընկերությունում և իրականացնելով գործակալի գործառույթներ, 2014թ. նոյեմբերի 18-ից մինչև 2015թ. փետրվարի 12-ն ընկած ժամանակահատվածում կնքել է ավտոտրանսպորտային օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության 86 պայմանագիր:
Նախաքննությամբ հիմնավորվել է, որ պայմանագրերից ստացված, իրեն վստահված գումարից որպես միջնորդավճար նա իրեն է պահել 341.767 ՀՀ դրամ, ընկերության հաշվեհամարին փոխանցել 706.846 ՀՀ դրամ, իսկ մնացած խոշոր չափի 1.229.365 ՀՀ դրամը յուրացնելու եղանակով հափշտակել է:
Մինչդատական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով:
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե