Լրահոս

30.04.2015 08:27


«Մազդա»–ի դռան փականը խափանվել է, երեխան մնացել է ներսում

«Մազդա»–ի դռան փականը խափանվել է, երեխան մնացել է ներսում

Ապրիլի 29-ին՝ ժամը 20.14-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Բելինսկու փողոցի տներից մեկի բակում կայանված «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի դռան փականը խափանվել է, երեխան մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները բացել են «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի դուռը և անվնաս դուրս բերել 2014 թ. ծնված Հ. Գ.-ին:

Այս խորագրի վերջին նյութերը