Աշխարհ

29.04.2015 21:09


Վրաստանի կառավարությունը հրաժարական է ներկայացրել

Վրաստանի կառավարությունը հրաժարական է ներկայացրել

Վրաստանի կառավարությունը հրաժարական է ներկայացրել։ Ինչպես հայտնում է «Կոմերսանտը»–ը, նախ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լիվան Կալիանին է հեռացել պաշտոնից, ապա՝ նախարարների ամբողջ կաբինետը:

Բանն այն է, որ Կալիանին հրաժարական ներկայացրած թվով արդեն 7–րդ նախարարն էր, իսկ Վրաստանի Սահմանադրության համաձայն` նախարարների մեկ երրորդի հրաժարականի դեպքում Կառավարությունը պետք է վստահության նոր քվե ստանա խորհրդարանում:

Նոր Կառավարությունը, ամենայն հավանականությամբ, կձևավորվի այս շաբաթվա ընթացքում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը