Ապօրինի ձեռք բերած զինամթերքը պահել է չհրկիզվող պահարանում և մեկնել «խոպան»
Ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողներն օրերս այցելել են որսորդմիության անդամ, 1959 թ. ծնված Սամվել Չ.-ի բնակարան՝ նրան ամրակցված «ԻԺ-17» տիպի 16 մմ տրամաչափի որսորդական հրացանի պահման պայմանները ստուգելու: Եվ ահա թե ինչ է պարզվել: Չհրկիզվող պահարանի դարակից հայտնաբերվել է նաև «ՏՕԶ-8» տիպի հրացանի 5.6 մմ տրամաչափի 61 փամփուշտ, ազդանշանային ատրճանակի 18 փամփուշտ, ազդանշանային ատրճանակի 1 պահունակ, 5.45 մմ տրամաչափի 10 գնդակ, 5.45 մմ տրամաչափի 1 պարկուճ, «ԱԿ-74» տիպի ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 27 սովորական և 5.45 մմ տրամաչափի 38 լուսարձակող փամփուշտ, «ԱԿ-47» տիպի ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 6 սովորական և 7.62 մմ տրամաչափի 9 լուսարձակող փամփուշտ, «Կալաշնիկով» գնդացիրի 7.62 մմ տրամաչափի 1 փամփուշտ, «ԴՇԿ» 1 փամփուշտ և «ԴՇԿ» փամփուշտի 1 պարկուճ: Տանտիրուհին ոստիկաններին հայտնել է, որ չհրկիզվող պահարանը պատկանում է իր ամուսնուն, ով մեկնել է ՌԴ՝ արտագնա աշխատանքի, ինքը տեղյակ չէ հայտնաբերված զինամթերքից: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:
Ապօրինի ձեռք բերած զինամթերքը պահել է չհրկիզվող պահարանում և մեկնել «խոպան»
Ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողներն օրերս այցելել են որսորդմիության անդամ, 1959 թ. ծնված Սամվել Չ.-ի բնակարան՝ նրան ամրակցված «ԻԺ-17» տիպի 16 մմ տրամաչափի որսորդական հրացանի պահման պայմանները ստուգելու: Եվ ահա թե ինչ է պարզվել: Չհրկիզվող պահարանի դարակից հայտնաբերվել է նաև «ՏՕԶ-8» տիպի հրացանի 5.6 մմ տրամաչափի 61 փամփուշտ, ազդանշանային ատրճանակի 18 փամփուշտ, ազդանշանային ատրճանակի 1 պահունակ, 5.45 մմ տրամաչափի 10 գնդակ, 5.45 մմ տրամաչափի 1 պարկուճ, «ԱԿ-74» տիպի ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 27 սովորական և 5.45 մմ տրամաչափի 38 լուսարձակող փամփուշտ, «ԱԿ-47» տիպի ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 6 սովորական և 7.62 մմ տրամաչափի 9 լուսարձակող փամփուշտ, «Կալաշնիկով» գնդացիրի 7.62 մմ տրամաչափի 1 փամփուշտ, «ԴՇԿ» 1 փամփուշտ և «ԴՇԿ» փամփուշտի 1 պարկուճ:
Տանտիրուհին ոստիկաններին հայտնել է, որ չհրկիզվող պահարանը պատկանում է իր ամուսնուն, ով մեկնել է ՌԴ՝ արտագնա աշխատանքի, ինքը տեղյակ չէ հայտնաբերված զինամթերքից:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: