Լրահոս

29.10.2009 15:56


ԲՀԿ նախագահի մամլո խոսնակ. «Չի բացառվում, որ ապագայում քաղաքական ուժերի վերադասավորումները Հայաստանում նույնպես փոխվեն»

ԲՀԿ նախագահի մամլո խոսնակ. «Չի բացառվում, որ ապագայում քաղաքական ուժերի վերադասավորումները Հայաստանում նույնպես փոխվեն»

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը «Փաստարկ» ակումբում խոսելով ՀՀ ներքաղաքական զարգացումների մասին՝ ասել է, որ քաղաքականությունը դինամիկ երևույթ է, և ոչ մի բան հավերժ չէ.

-Ամեն քաղաքական գործընթաց կարող է սկիզբ հանդիսանալ նոր քաղաքական իրողության, և չի բացառվում, որ ապագայում քաղաքական ուժերի վերադասավորումները Հայաստանում նույնպես փոխվեն,- նշել է Խ. Գալստյանը,- այնքան էլ սարերի հետևում չեն ընտրական նոր գործընթացները. 2012-ին նախատեսվում են ընտրություններ, և եթե ամեն ինչ իր հունով գնա, առնվազն մյուս տարվա կեսերից մենք կնկատենք քաղաքական ակտիվացում կամ նախընտրական նոր ընտրապայքարների նախապատրաստման աշխատանքներ։ Իսկ այստեղ ընդդիմադիր ֆորմատ կլինի, նոր բևեռների ի հայտ գալ կլինի։

Խ. Գալստյանը նաև հավելել է, որ ԲՀԿ նախագահի աշխատանքային գրաֆիկը բավական հագեցած է, և մասնավորապես նոյեմբեր ամսին Բորիս Գրիզլովի հրավերով Գագիկ Ծառուկյանը մեկնելու է Սանկտ-Պետերբուրգ՝ մասնակցելու «Եդինայա Ռոսիա» կուսակցության համագումարին։ Վերջերս էլ ԲՀԿ նախագահի գլխավորած պատվիրակությունը վերադարձել է Ուկրաինայից, որտեղ Վիկտոր Յանուկովիչի հրավերով մասնակցել է «Տարածաշրջանների կուսակցության» համագումարին։ 2008թ. ԲՀԿ-ն և «Տարածաշրջանների կուսակցությունը» միջկուսակցական համագործակցության համաձայնագիր են ստորագրել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը