Լրահոս

29.04.2015 18:52


Երկու զոհ՝ Դեղձուտ-Կանաչուտ ճանապարհին տեղի ունեցած պատահարի հետևանքով

Երկու զոհ՝ Դեղձուտ-Կանաչուտ ճանապարհին տեղի ունեցած պատահարի հետևանքով

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ապրիլի 28-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21083» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արարատի մարզի Դեղձուտ-Կանաչուտ ճանապարհի 2-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 1984 թ. ծնված Մարինե և 1985 թ. ծնված Հրանուշ Աբրահամյաններին:
Պատահարի հետևանքով Հրանուշ Աբրահամյանը տեղում է մահացել, իսկ Մարինե Աբրահամյանը` հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին:
Նույն օրը, ժամը 23.40-ին, վարորդը ներկայացել է ոստիկանություն:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը