ԱՄՆ–ում 62–ամյա տղամարդը ձկների հետ խորովվել է ջեռոցում
Լոս Անջելեսի դատարանը մեղադրանք է ներկայացրել «Bumble Bee Foods» ընկերության և նրա երկու աշխատակիցների դեմ նրանց գործընկերներից մեկի՝ ջեռոցում մահանալու գործով։ Այս մասին գրում է «Գազետա»–ն՝ «NBC News»–ին հղումով։
Նշվում է, որ նրանք մեղադրվում են տեխնիկական անվտանգության և առողջապահական կանոնները խախտելու համար, որը մարդկային զոհի է հանգեցրել։
62–ամյա Խոսե Մելենան 10,5 մ երկարությամբ ջեռոցի տեխնիկական սպասարկումն էր իրականացնում, երբ մյուս աշխատակիցը, կարծելով, որ Մելենան լոգարանում է, ջեռոցի մեջ մոտ 5 տոննա թյունոս է լցրել և միացրել այն։ Երբ սկսել են որոնել կորածին, ջեռոցն արդեն տաքացած է եղել 270 աստիճանով։
Աշխատակիցներին մինչև երեք տարվա ազատազրկում է սպառնում, ինչպես նաև 250 հազ դոլար տուգանք։ «Bumble Bee Foods» ընկերությանը ներկայացված տուգանքի առավելագույն չափը կազմում է 1,5 մլն դոլար։

7or.am