Տնտեսական

29.04.2015 15:11


2014թ.-ին Հայաստանի միջազգային պահուստները կրճատվել են 34%–ով

2014թ.-ին Հայաստանի միջազգային պահուստները կրճատվել են 34%–ով

Կենտրոնական բանկը հրապարակել է 2014 թվականի արդյունքներով մեր երկրի միջազգային պահուստների վիճակը և կազմը ներկայացնող վիճակագրություն: Ըստ ճշգրտված տվյալների՝ 2014 թվականի վերջի դրությամբ մեր երկրի համախառն արտաքին ակտիվները կազմել են 1 մլրդ 489 մլն 443,57 հազար ԱՄՆ դոլար: Տարեսկզբի համեմատ՝ ցուցանիշը կրճատվել է շուրջ 762 մլն 170,0 հազար ԱՄՆ դոլարով կամ մոտ 34%-ով: Նշենք, որ 2014 թվականի սկզբին մեր երկրի համախառն միջազգային պահուստները կազմել էին 2 մլրդ 251 մլն 613,60 հազար ԱՄՆ դոլար:

Ըստ հրապարակված վիճակագրության՝ 2014 թվականի վերջի դրությամբ՝ մեր երկրի համախառն արտաքին ակտիվների զգալի մասը կազմել են ազատ փոխարկելի արտարժույթով ակտիվները: Արժույթի միջազգային հիմնադրամում (ԱՄՀ) հատուկ փոխառության իրավունքները (SDR) կազմել են 6 մլն 240,31 հազար ԱՄՆ դոլար: Տարեսկզբի համեմատ՝ ցուցանիշն աճել է մոտ 3 անգամ:

Աղբյուրը՝ «Hasarakutyun.am»

Այս խորագրի վերջին նյութերը