Լրահոս

29.04.2015 18:23


Մետրոյում գնացքը մի ամբողջ կանգառ քաշ է տվել դռների արանքում մնացած ուղևորին

Մետրոյում գնացքը մի ամբողջ կանգառ քաշ է տվել դռների արանքում մնացած ուղևորին

Մոսկովյան մետրոյի «Կուրսկայա» կայարանում այսօր առավոտյան արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Տղամարդը չի հասցրել մտնել վագոն. նա սեղմված է մնացել փակվող դռների արանքում, երբ գնացքը շարժվել է։

Ականատեսներից մեկի վկայությամբ՝ մեքենավարին այդ մասին ուղևորները հայտնել են միայն 15 մետր գնալուց հետո, մեկ այլ տեղեկությամբ էլ՝ տղամարդը ստիպված է եղել այդպես էլ գնալ մի ամբողջ կանգառ՝ մինչև «Հեղափոխության հրապարակ» կայարան։

«LifeNews»–ի փոխանցմամբ՝ ներկայումս 53–ամյա տղամարդը բազմաթիվ վնասվածքներովգտնվում է Մոսկվայի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բանամունքում։ Բժիշկներն ախտորոշել են գլխուղեղի ցնցում։

Իրավապահ մարմինները քննում են կատարվածը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը