Լրահոս

29.10.2009 15:23

Գագիկ Ծառուկյանի իրավաբանները շանտաժ անողներին դեռ չեն գտել

Գագիկ Ծառուկյանի իրավաբանները շանտաժ անողներին դեռ չեն գտել

-Մեր դեմ ուղղված PR-ը  բումերագի էֆեկտով լավ հակադարձ կստանա,- «Փաստարկ» ակումբում «7օր»-ին ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը՝ նշելով, որ թեև իրենք դեռ չեն գտել ինտերնետում տեղադրված այն տեսանյութը տարածողներին, որտեղ վանդակում առյուծները տանջում են մի ավանակի, սակայն հայտնաբերելու դեպքում կդիմեն դատարան։

Հիշեցնենք, որ ԱԺ-ում, պատասխանելով լրագրողների հարցերին, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հերքել էր շրջանառվող լուրերը, թե այդ առյուծներն իրենն են։ Ավելին, նա նշել էր, որ «այդ սխալ լուր տարածողի ականջը պետք է ձգել։ Ով այդ շանտաժները տարածում է, պետք է պատժվի և՛ բարոյապես, և՛ ֆիզիկապես, և՛ ֆինանսապես»։

Գ. Ծառուկյանի իրավաբաններին արդեն հանձնարարվել է հետաքննել գործը։

-Եթե կարողանան այդ հասցեատիրոջը գտնել, ում դեմ մենք դատական հայցով կարողանանք մտնել դատարան, բնականաբար, մենք դա անելու ենք և փոխհատուցման գումարի հայցով մտնելու ենք դատարան։ Եվ ես անձամբ նախաձեռնելու եմ, որ այդ գումարները փոխանցվեն կենդանիների պաշտպանության կոմիտեին,- ավելացրել է ԲՀԿ նախագահի մամլո խոսնակը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։