Լրահոս

29.04.2015 14:10


Գվարդիոլա. «Մենք խնդիրներ ունեցանք, երբ մարզադաշտ դուրս եկավ Հենրիխ Մխիթարյանը»

Գվարդիոլա. «Մենք խնդիրներ ունեցանք, երբ մարզադաշտ դուրս եկավ Հենրիխ Մխիթարյանը»

Մյունխենյան «Բավարիա»–ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Գերմանիայի գավաթի կիսաեզրափակչում դորտմունդյան «Բորուսիա»–ի հետ խաղի արդյունքում պարտություն կրելուց հետո հայտարարել է, որ չի կարող որևէ բանի համար մեղադրել իր թիմի խաղացողներին:

«Ավելի քան երբևէ՝ հպարտ եմ իմ թիմով: Երբ թիմը խաղում է այսպես, նրան մեղադրելու առիթ չունեմ: Մենք արեցինք հնարավորինս, և ես գոհ եմ: Մենք լավ էինք խաղում և խնդիրներ ունեցանք միայն 15 րոպե, երբ «Բորուսիա»–ից մարզադաշտ դուրս եկավ Հենրիխ Մխիթարյանը», - մեջբերում է Գվարդիոլայի խոսքերը «Բավարիա»–ի պաշտոնական կայքը:

«Այս ընթացքում, ինչ ես Գերմանիայում եմ, սա մեր լավագույն խաղն էր «Բորուսիա»–ի դեմ: 11-մետրանոցներ իրականացնելու ժամանակ մի փոքր հոգնած էինք: Շնորհավորում եմ «Բորուսիա»–ին և հաջողություն մաղթում նրան եզրափակչում», - ասել է Գվարդիոլան:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը