Երեկ Արագածոտնի մարզի Նիգավան գյուղում 21-ամյա երիտասարդ է ինքնասպան եղել՝ տանը կից անասնագոմի ծածկի մետաղյա խողովակից հակի թելով կախվելու միջոցով:
«Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում Նիգավանի գյուղապետ Արտաշես Գալստյանը նշեց, որ երիտասարդը կենդանության օրոք տառապել է էպիլեպսիա հիվանդությամբ, ազատված է եղել պարտադիր ժամկետային զինծառայությունից:
Գյուղապետն իր զարմանքն արտահայտեց դեպքի կապակցությամբ՝ նշելով, որ նորմալ ընտանիքի երեխա է, ապրում էր ծնողների, քրոջ և եղբոր հետ, ընտանիքի կրտսերն է եղել:
Ինքնասպան եղած երիտասարդի մայրը դպրոցում ուսուցչուհի է: Վերադառնալով աշխատանքից ժամը 15:00-ի սամաններում՝ որդուն չի գտել, փնտրելով՝ հայտնաբերել է կախված վիճակում:
Նիգավանում ինքնասպան է եղել 21-ամյա երիտասարդ
Մանրամասները՝ «Փաստինֆո»–ում։