«Հիմնադիր խորհրդարանի» գրասենյակում այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ԱլեքԵնիգոմշյանը հայտարարել է, որ ՀԽ–ն այժմ մարտավարականքայլերիճշգրտումներիփուլումէ:
Նա նշել է, որ իրենց ընկերների ձերբակալություններն ու իշխանության կողմից ստեղծված ահաբեկման մթնոլորտն էին նաև պատճառը, որ ապրիլի 24-ին մոբիլիզացիան տեղի չունեցավ։
–Մեզչհաջողվեցկանխելվախիմթնոլորտը։ Մերթերացումնէ, որ չհաջողվեց քաղաքացիներիհետշփումներըխորացնել, շարժմանկարևորություննավելիխորքային իմաստով ներկայացնել։ Մենքչենքխուսափում «մարտավարականնահանջ» բառակապակցություննօգտագործելուց,– նշել է «Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարության ժամանակավոր համակարգողը՝ հավելելով, որ հարցաքննություններով ՀԽ–ի անդամների վրա ուզում են ճնշում գործադրել։
–Առաջիկայումպետքէփորձենքուղղելսխալները, հասարակությանը խորքային կերպով բացատրել մերնպատակներնուգործողությունները, ուժեղացնելինքնակազմակերպումը,–հավելել է Ա. Ենիգոմշյանը:
Ալեք Ենիգոմշյան. «Մարտավարական նահանջ»
«Հիմնադիր խորհրդարանի» գրասենյակում այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ Ալեք Ենիգոմշյանը հայտարարել է, որ ՀԽ–ն այժմ մարտավարական քայլերի ճշգրտումների փուլում է:
Նա նշել է, որ իրենց ընկերների ձերբակալություններն ու իշխանության կողմից ստեղծված ահաբեկման մթնոլորտն էին նաև պատճառը, որ ապրիլի 24-ին մոբիլիզացիան տեղի չունեցավ։
–Մեզ չհաջողվեց կանխել վախի մթնոլորտը։ Մեր թերացումն է, որ չհաջողվեց քաղաքացիների հետ շփումները խորացնել, շարժման կարևորությունն ավելի խորքային իմաստով ներկայացնել։ Մենք չենք խուսափում «մարտավարական նահանջ» բառակապակցությունն օգտագործելուց,– նշել է «Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարության ժամանակավոր համակարգողը՝ հավելելով, որ հարցաքննություններով ՀԽ–ի անդամների վրա ուզում են ճնշում գործադրել։
–Առաջիկայում պետք է փորձենք ուղղել սխալները, հասարակությանը խորքային կերպով բացատրել մեր նպատակներն ու գործողությունները, ուժեղացնել ինքնակազմակերպումը,–հավելել է Ա. Ենիգոմշյանը:
7or.am