Տնտեսական

29.04.2015 13:28


Փոխնախարար. «Էլեկտրաէներգիայի սակագինը կա՛մ կբարձրացնեն, կա՛մ ոչ»

Փոխնախարար. «Էլեկտրաէներգիայի սակագինը կա՛մ կբարձրացնեն, կա՛մ ոչ»

ՀՀ ԱԺ այսօրվա նիստում էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանն անդրադարձել է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին շրջանառվող լուրերին։ Նախ՝ նա շեշտել է, որ սակագերը բարձրացնելու կամ փոփոխելու որոշումները կայացնելու համար Հայաստանում հատուկ իրավասու մարմին կա։

–Օրենքով դա կարգավորող հանձնաժողովի վրա է դրված։ Եվ կարգավորող հանձնաժողովը, ստանալով հայտեր շուկայում մասնակից ընկերությունների կողմից, ի՛նքն է որոշում՝ այդ պահանջները կամ առաջարկությունները բավարե՞լ, թե՞ չբավարարել։ Ըստ այդ՝ իրենք այդ որոշումը կընդունեն։ Կա՛մ կբարձացնեն, կա՛մ ոչ. ես հիմա չեմ կարող ասել,–նշել է փոխնախարարը՝ հավելելով, որ ամեն տարի էլ նման քննարկումներ կատարվում են։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը