Քաղաքական

29.04.2015 13:14


Ընդունվել է հուղարկավորությունների կազմակերպման մասին օրինագիծը

Ընդունվել է հուղարկավորությունների կազմակերպման մասին օրինագիծը

ՀՀ ԱԺ այսօրվա նիստում ընդունվել է «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանների ու դիակիզարանների շահագործման» մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը։

Այն շրջանառության մեջ էր շուրջ 3 տարի։ Վերամշակված այս օրինագծով թույլատրվում է մասնավոր գերեզմանատներ ստեղծել, հանվել է մասնավոր դիահերձարաններ ունենալու պարտադիր պայմանը, իսկ գերեզմանատան շահագործողի հետ կնքված պայմանագրի ժամկետի լրանալուց հետո անգամ մասնավոր գերեզմանատան կառավարիչը պարտավոր է աճյունով սափորը պահպանել անժամկետ:

Սահմանվում է նաև, որ հրաժեշտի ծիսակատարությունը կարող է կատարվել բնակելի տներում, բազմաբնակարան շենքերի բնակարաններում, եկեղեցիներում, այն շենքերում և շինություններում, որտեղ իրականացվում են և մատուցվում են քաղաքացիական հոգեհանգստի ծիսակատարության ծառայություններ:

Նախագծին կողմ է քվեարկել 92, դեմ՝ 4, ձեռնպահ՝ 12 ձայների պատգամավոր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը