Լրահոս

29.04.2015 13:06


Սուրենյան. «Տաք ձմեռներին սովորաբար հաջորդում են զով ամառներ»

Սուրենյան. «Տաք ձմեռներին սովորաբար հաջորդում են զով ամառներ»

Չնայած ապրիլի առատ տեղումներին և օդի ցածր ջերմաստիճանին՝ Արարատյան դաշտավայրում ցրտահարություն չի արձանագրվել։ Այս մասին ասյօր լրագրողներին ասել է ՀՀ ՏԿԱԻՆ օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Բանախոսի հավաստմամբ՝ մայիսի առաջին օրերին հանրապետություն կներխուժեն ցուրտ զանգվածներ, տեղումներ կլինեն հիմնականում Լոռու, Շիրակ և Տավուշի մարզերում։ Գիշերային ժամերին ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով։ Սակայն արդեն երկրորդ և երրորդ տասնօրյակում ջերմաստիճանը ցերեկային ժամերին կտատանվի 28-30 աստիճանի սահմաններում։

Առաջիկա օրերին էլ, Սուրենյանի կանխատեսմամբ, սպասվում է անկայուն եղանակ։

Բանախոսը նաև նկատել է, որ թեև վաղ է կանխատեսում անել, սակայն նման տաք ձմեռներին սովորաբար հաջորդում են ջրառատ և զով ամառներ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը