Լրահոս

29.10.2009 15:16

Էդվարդ Նալբանդյան. «Ադրբեջանի դիրքորոշումը՝ անհեռատես մոտեցում է, որը պիտի համարժեք գնահատական ստանա մեր եվորոպական գործընկերների կողմից»

Էդվարդ Նալբանդյան. «Ադրբեջանի դիրքորոշումը՝ անհեռատես մոտեցում է, որը պիտի համարժեք գնահատական ստանա մեր եվորոպական գործընկերների կողմից»

Հայաստանի Հանրապետության Արտաքին Գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն, ելույթ ունենալով «Արևելյան Գործընկերություն. Հաջորդ քայլը եվրոպական ինտեգրում» համաժողովում, մասնավորապես ասել է. «Եվրոպական միությունն ունի Հարավային Կովկասի երկրների միջև համագործակցությունը խթանելու որոշակի ներուժ և կարող է նպաստել մեր տարածաշրջանում կայունության ու համերաշխության հաստատմանը: Ափսոսանքով կարելի է նշել, որ ոչ բոլորն են կիսում տարածաշրջանային համագործակցությանն ու փոխվստահության մտնոլորտ հաստատելու համաեւրոպական մոտեցումը: Դեռևս Արևելյան գործընկերության նախապատրաստական փուլում, ինչպես նաև դրա առաջին իսկ հանդիպումների ժամանակ, Ադրբեջանը որդեգրեց նախաձեռնության շրջանակներում Հայաստանի հետ համագործակցությունը բացառելու դիրքորոշում: Կարծում եմ, սա անհեռատես մոտեցում է, որը պիտի համարժեք գնահատական ստանա մեր եվորոպական գործընկերների կողմից»։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։