ԱՄՆ–ում հանրաքվեի կդրվի դպրոցներում տրանսգենդերային զուգարանների առկայության հարցը
«Վեստի»–ի փոխանցմամբ՝ ապրիլի սկզբին հայտնի էր դարձել, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի աշխատասենյակի մոտ «անսեռ զուգարան» է հայտնվել, որտեղ կարող են մտնել թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք, թե՛ համասեռամոլները և թե՛ տրանսգենդերները։ Սակայն նախագահական այս օրինակը ոչ բոլոր ամերիկացիներին է դուր եկել։ Ինչպես գրում է «Metro Weekly»–ն, Կալիֆոռնիայի բնակիչները սկսել են ստորագրություններ հավաքել նորամուծության դեմ։
Հայտնի է, որ կալիֆոռնիացիները Սպիտակ տանն ի հայտ գալուց շատ ավելի վաղ էին սկսել պայքարել այդ զուգարանների դեմ։ Բանն այն է, որ նախորդ տարեվերջին դրանք հայտնվել էին անգամ կալիֆոռնիական դպրոցներում։ Նորամուծության հեղինակները պնդում էին, որ «չկողմնորոշված» երեխաները, որոնք իրենց զգում են՝ ինչպես օտարի մարմնում, պետք է հարմարավետ պայմաններում բավարարեն իրենց բնական կարիքները։ Սակայն դրա դեմ հանդես եկան հետերոսեքսուալ երեխաների ծնողները։ Արդեն այս տարեսկզբին կալիֆոռնիացիները 620 հազ ստորագրություն էին հավաքել նոր զուգարանները վերացնելու համար, սակայն դատարանը, առանց պարզորոշ հիմնավորման, հավաքված ստորագրություններն անվավեր է ճանաչել։
Դրանից հետո Կալիֆոռնիայում «հակազուգարանային» նոր արշավ է սկսվել։Եթե նահանգում ԼԳԲՏ արտաքնոցների դեմ առնվազն 360 հազ բնակիչ հանդես գա, նոր զուգարանների վերացման հարցը հանրաքվեի կհանվի։
ԱՄՆ–ում հանրաքվեի կդրվի դպրոցներում տրանսգենդերային զուգարանների առկայության հարցը
«Վեստի»–ի փոխանցմամբ՝ ապրիլի սկզբին հայտնի էր դարձել, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի աշխատասենյակի մոտ «անսեռ զուգարան» է հայտնվել, որտեղ կարող են մտնել թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք, թե՛ համասեռամոլները և թե՛ տրանսգենդերները։ Սակայն նախագահական այս օրինակը ոչ բոլոր ամերիկացիներին է դուր եկել։ Ինչպես գրում է «Metro Weekly»–ն, Կալիֆոռնիայի բնակիչները սկսել են ստորագրություններ հավաքել նորամուծության դեմ։
Հայտնի է, որ կալիֆոռնիացիները Սպիտակ տանն ի հայտ գալուց շատ ավելի վաղ էին սկսել պայքարել այդ զուգարանների դեմ։ Բանն այն է, որ նախորդ տարեվերջին դրանք հայտնվել էին անգամ կալիֆոռնիական դպրոցներում։ Նորամուծության հեղինակները պնդում էին, որ «չկողմնորոշված» երեխաները, որոնք իրենց զգում են՝ ինչպես օտարի մարմնում, պետք է հարմարավետ պայմաններում բավարարեն իրենց բնական կարիքները։ Սակայն դրա դեմ հանդես եկան հետերոսեքսուալ երեխաների ծնողները։ Արդեն այս տարեսկզբին կալիֆոռնիացիները 620 հազ ստորագրություն էին հավաքել նոր զուգարանները վերացնելու համար, սակայն դատարանը, առանց պարզորոշ հիմնավորման, հավաքված ստորագրություններն անվավեր է ճանաչել։
Դրանից հետո Կալիֆոռնիայում «հակազուգարանային» նոր արշավ է սկսվել։ Եթե նահանգում ԼԳԲՏ արտաքնոցների դեմ առնվազն 360 հազ բնակիչ հանդես գա, նոր զուգարանների վերացման հարցը հանրաքվեի կհանվի։
7or.am