Արմենակ Աբրահամյան. «Եթե այդ գիծը կդառնա սահմանը, սա արդեն մեծ խնդիր է ամբողջ հայության համար»
-Եթե այսօր Հայաստանը կնշի, որ Արաքս գետը գիծն է, որը կբաժանի Արևմտյան և Արևելյան Հայաստանը երկու մասի, եթե այդ գիծը կդառնա սահմանը, սա արդեն մեծ խնդիր է ամբողջ հայության համար,-«Ուրբաթ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Արևմտյան Հայաստանի հայերի Ազգային խորհրդի անդամ, Արցախյան ազատամարտի մասնակից Արմենակ Աբրահամյանը։
Նրա կարծիքով դա մեծ խնդիր է, քանի որ Հայաստանը միանգամից կհրաժարվի 4 նահանգներից՝ Տրապիզոնից, Վանից, Էրզրումից, Բիթլիսից։ Դա նշանակում է, որ Սան-Ստեֆանոյի և Բեռլինի դաշնագրերը գոյություն չունեին, Արևմտյան Հայաստանի իրավունքները գոյություն չունեին, ցեղասպանությունը գոյություն չուներ։ Այսինքն՝ այդ սահմանը նշելու համար ամբողջ հայկական պատմությունը կեղծվում է։
Նա նաև նշել է, որ դաշնագիրն ու սահմաններն ուղղակի կապված չեն, և պետությունը կարող է գոյություն ունենալ առանց սահմանները նշելու։ Ա.Աբրահամյանը մտահոգություն է հայտնել նաև, որ այսօր ուղղակիորեն խոսվում է Արցախի ազատագրված տարածքների մասին, և Թուրքիան շարունակում է Հայաստանին ու Արցախին ճնշելու իր քաղաքականությունը։
Արձանագրություններում պատմական հարցերը քննարկող հանձնաժողովի վերաբերյալ կետին անդրադառնալով՝ Արմենակ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանը որևէ հանձնաժողովի կարիք չունի, քանի որ մեր պատմությունը հստակ է։ Հանձնաժողովը, ըստ նրա, պետք է գործի դատի շրջանակներում, քանի որ ցեղասպանությունը հանցագործություն է։
-Մասնագետները պետք է քննարկեն, որ դատն առաջ տանեն։Կա՛մ մենք ազգ ենք, ժողովուրդ, և մե՛նք էլ իրավունքներ ունենք, և այդ իրավունքներն առաջ կտանենք, կա՛մ չգիտեմ՝ ինչ ենք։ Մենք պատրաստ ենք հանձնել մեր հողերը, պատրաստ ենք վաղը, մյուս օրը խոսել Զանգեզուրի մասին, պատրաստ ենք ամեն ինչ հետ քաշել... Մինչև որտե՞ղ։
Արմենակ Աբրահամյան. «Եթե այդ գիծը կդառնա սահմանը, սա արդեն մեծ խնդիր է ամբողջ հայության համար»
-Եթե այսօր Հայաստանը կնշի, որ Արաքս գետը գիծն է, որը կբաժանի Արևմտյան և Արևելյան Հայաստանը երկու մասի, եթե այդ գիծը կդառնա սահմանը, սա արդեն մեծ խնդիր է ամբողջ հայության համար,-«Ուրբաթ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Արևմտյան Հայաստանի հայերի Ազգային խորհրդի անդամ, Արցախյան ազատամարտի մասնակից Արմենակ Աբրահամյանը։
Նրա կարծիքով դա մեծ խնդիր է, քանի որ Հայաստանը միանգամից կհրաժարվի 4 նահանգներից՝ Տրապիզոնից, Վանից, Էրզրումից, Բիթլիսից։ Դա նշանակում է, որ Սան-Ստեֆանոյի և Բեռլինի դաշնագրերը գոյություն չունեին, Արևմտյան Հայաստանի իրավունքները գոյություն չունեին, ցեղասպանությունը գոյություն չուներ։ Այսինքն՝ այդ սահմանը նշելու համար ամբողջ հայկական պատմությունը կեղծվում է։
Նա նաև նշել է, որ դաշնագիրն ու սահմաններն ուղղակի կապված չեն, և պետությունը կարող է գոյություն ունենալ առանց սահմանները նշելու։ Ա.Աբրահամյանը մտահոգություն է հայտնել նաև, որ այսօր ուղղակիորեն խոսվում է Արցախի ազատագրված տարածքների մասին, և Թուրքիան շարունակում է Հայաստանին ու Արցախին ճնշելու իր քաղաքականությունը։
Արձանագրություններում պատմական հարցերը քննարկող հանձնաժողովի վերաբերյալ կետին անդրադառնալով՝ Արմենակ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանը որևէ հանձնաժողովի կարիք չունի, քանի որ մեր պատմությունը հստակ է։ Հանձնաժողովը, ըստ նրա, պետք է գործի դատի շրջանակներում, քանի որ ցեղասպանությունը հանցագործություն է։
-Մասնագետները պետք է քննարկեն, որ դատն առաջ տանեն։ Կա՛մ մենք ազգ ենք, ժողովուրդ, և մե՛նք էլ իրավունքներ ունենք, և այդ իրավունքներն առաջ կտանենք, կա՛մ չգիտեմ՝ ինչ ենք։ Մենք պատրաստ ենք հանձնել մեր հողերը, պատրաստ ենք վաղը, մյուս օրը խոսել Զանգեզուրի մասին, պատրաստ ենք ամեն ինչ հետ քաշել... Մինչև որտե՞ղ։
7or.am