Լրահոս

29.04.2015 10:36


Գյումրիի ռուսական ռազմաբազայի 3000 ժամկետային զինծառայողներին կփոխարինեն պայմանագրայինները

Գյումրիի ռուսական ռազմաբազայի 3000 ժամկետային զինծառայողներին կփոխարինեն պայմանագրայինները

Այսօր սկսվել Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայողների փոխարինումը: Այս մասին հայտնում է ՌԴ ԶՈՒ Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը:

«Մոտ 3 հազար զինվորներ ու սերժանտներ իրենց ծառայությունը կշարունակեն ու կզորացրվեն ռազմական շրջանի այլ միավորումներում: Նրանց կփոխարինեն պատրաստված մասնագետներ ռազմական ուսումնական կենտրոններից ու զորամասերից: Ժամանող անձնակազմը կտեղաբաշխվի ըստ մասնագիտությունների՝ Գյումրիի ու Երևանի կայազորներում», - ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է նաև, որ նոր ժամանող զինծառայողներն ընտրվում են ֆիզիկական, բժշկական, բարոյահոգեբանական ու մասնագիտական հատկանիշներով, որոնք սահմանված են ընտրական հանձնաժողովների կողմից:

Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը