Մոսկվայի Բասմանյան դատարանը կալանքի տակ է առել «Roshen» ընկերության լիպեցկյան հրուշակարանը բյուջետային միջոցների հափշտակության գործի շրջանակներում։
Ակտիվներն առգրավվել են ՌԴ ՔՕ 159–րդ հոդվածի 4–րդ մասի հատկանիշներով. ՌԴ ՔԿ քննչական գլխավոր վարչությունը մեղադրանք է հարուցել ընկերության դեմ ապօրինի ճանապարհով ՌԴ բյուջեից 180 մլն ռուբլի հափշտակելու համար։
«Roshen»–ի լիպեցկյան հրուշակագործական ընկերությունում խուզարկություն էր սկսվել դեռևս ապրիլի սկզբին։
Ինչպես «ՏԱՍՍ»–ին հայտնել է դատարանի մամուլի քարտուղար Աննա Ֆադեևան, կալանքի տակ են առնվել պահեստը, 4 արտադրամաս, օժանդակ մասնաշենքը, ինչպես նաև «Roshen»–ի «Լիպեցկի հրուշակարան» ԲԲԸ–ին պատկանող 7 հողակտոր։
Ընկերության տվյալներով՝ առգրաված ակտիվների արժեքը կազմում է 2 մլրդ ռուբլի։ Կալանքի ժամկետը կլրանա այս տարվա սեպտեմբերի 13–ին։
Նշենք՝ «Roshen»–ի սեփականատեր է հանդիսանում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, որը նախընտրական արշավի ժամանակ քանիցս խոստացել է վաճառել իր շոկոլադե ակտիվները, սակայն մինչ այժմ չի իրագործել խոստումը։
Պորոշենկոյի «Roshen»–ի գույքի վրա կալանք է դրվել

7or.am