Աշխարհ

29.04.2015 07:37


Սիրիայի ԱԳՆ–ն մեղադրել է Թուրքիային

Սիրիայի ԱԳՆ–ն մեղադրել է Թուրքիային

Սիրիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որով մեղադրել է Թուրքական բանակին Իդլիբում և Հալեպում հարձակում կատարող ահաբեկչական խմբավորումներին նյութատեխնիկական և ռազմական աջակցություն ցուցաբերելու համար:

Ինչպես հաղորդում է «РИА Новости»-ն՝ վկայակոչելով սիրիական «ՍԱՆԱ» ազգային գործակալությանը, Սիրիայի արտաքին գերատեսչության հայտարարության մեջ նաև նշված է, որ, մասնավորապես, Ջիսր-աշ-Շուգուր, Իշտիբորկ, Իդլիբ, Հալեպ և Քեսաբ քաղաքներում ահաբեկչական խմբավորումների զինված հարձակումները կատարվել են թուրքական բանակի աջակցությամբ։

«Սա Թուրքիայի կողմից ուղիղ ագրեսիա է նշանակում՝ ընդդեմ Սիրիայի»,-պնդել է Սիրիայի ԱԳՆ–ն՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ անելով դատապարտել Անկարայի այս գործողությունները և պահանջելով անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկել Թուրքիայի դեմ։

«Այդ երկրի գործողությունները սպառնում են անվտանգությանն ու կայունությանը տարածաշրջանում»,–ասված է Սիրիայի ԱԳՆ հայտարարությունում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը