Ալիև. «Եթե արցախյան հակամարտությունը լուծվեր, հնարավոր է՝ աշխարհում նոր հակամարտություններ չտեսնեինք»
«Եթե արցախյան հակամարտությունը ժամանակին կարգավորվեր, ապա հնարավոր է՝ աշխարհում նոր հակամարտություններ չտեսնեինք»,– այս մասին, «ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Ալիևը ղարաբաղյան հակամարտությունն անվանել է Ադրբեջանի զարգացման հիմնական խոչընդոտ։ Նրա խոսքերով՝ Ադրբեջանը հավատարիմ է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ միջազգային իրավունքի և տարածքային ամբողջականության հիման վրա։
Ալիևը նաև հայտարարել է, որ որոշ գերտերություններ «անտեսում են միջազգային իրավունքը, առաջնորդվում երկակի ստանդարտներով»։

7or.am