Լրահոս

28.04.2015 14:41


Թուրքիան Բուլղարիայի դեսպանին հրավիրել է ԱԳՆ

Թուրքիան Բուլղարիայի դեսպանին հրավիրել է ԱԳՆ

Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որով դատապարտում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Բուլղարիայի խորհրդարանի որոշման մեջ «զանգվածային ջարդ» արտահայտությունը ներառելը։ Թուրքիան համարում է, որ դա իր հանդեպ Բուլղարիայի ոչ բարեկամական վերաբերմունքի ցուցաբերում էր, ինչը բացասաբար կանդրադառնա երկկողմ հարաբերությունների վրա։

Թուրքիայի ԱԳՆ–ի հայտարարությունում նշվում է, որ իրենց այս կարծիքը հայտնել են նաև ԱԳՆ հրավիրված Անկարայում Բուլղարիայի դեսպանին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը