Տնտեսական

28.04.2015 11:58


Պետդումա է ներկայացվել ՀՀ–ին բնական գազն առանց մաքսատուրքի մատակարարելը երկարաձգելու մասին օրինագիծ

Պետդումա է ներկայացվել ՀՀ–ին բնական գազն առանց մաքսատուրքի մատակարարելը երկարաձգելու մասին օրինագիծ

«ՌԻԱ նովոստի»–ի փոխանցմամբ՝ ՌԴ Կառավարությունը Պետդումային է ներկայացրել Հայաստանին բնական գազի, նավթամթերքի և ալմաստի մաքսատուրքից ազատված մատակարարումը մինչև 2016թ–ն երկարաձգելու մասին օրենքի նախագիծ։

Ինչպես նշվում է ՌԴ Պետդումայի պաշտոնական կայքում, օրինագիծը ենթադրում է մինչև 2015թ. դեկտեմբերի 31-ը երկարաձգել Ռուսաստանից Հայաստան ներիքին սպառման համար նախատեսված բնական գազի, նավթամթերքի և չմշակված բնական ալմաստի մաքսատուրքից ազատված մատակարարումը:

Նշված ոլորտում համագործակցության մասին Հայաստանի և Ռուսաստանի միջև միջկառավարական համաձայնագիրը ստորագրվել է 2013թ. դեկտեմբերի 2-ին։ Համաձայնագիրը նախատեսում էր նման արտադրանքի՝ մաքսատուրքերից զատված մատակարարում մինչև Հայաստանի՝ ԵՏՄ–ին անդամակցելը։

Հիշեցնենք՝ Հայաստանը ԵՏՄ լիիրավ անդամ է ս. թ. հունվարի 2-ից:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը