61-ամյա կնոջն ազատազրկում է սպառնում ինքնաթիռում անկանոն պահվածքի համար
ՌԴ Կրասնոյարսկ քաղաքի բնակչուհի, 61-ամյա թոշակառու կնոջը սպառնում է 2 տարվա ազատազրկում հարբած վիճակում ինքնաթիռում անկանոն պահվածք դրսևորելու համար:
Ինչպես տեղեկացնում է «LifeNews»-ը, դեպքը տեղի է ունցել այս տարվա մարտի 17-ին «Կրասնոյարսկ-Բանգկոկ» չվերթի ժամանակ: Արևմտասիբիրյան տրանսպորտային դատախազության փոխանցմամբ` չվերթի ժամանակ կինը մուտք է գործել ինքնաթիռի խոհանոցային հատված և բորտուղեկցորդուհիներին մեղադրել իր պայուսակը գողանալու համար: Նա հարվածել է նրանցից մեկի դեմքին և քերծել մյուսի ձեռքերը: Միջադեպից հետո կինը վերադարձել է իր տեղը՝ հայտնաբերելով կորցրած պայուսակը, սակայն նույնիսկ դրանից հետո չի հանգստացել:
Կնոջ նման պահվածքի պատճառով օդանավի հրամանատարը ստիպված է եղել վերադարձնել ինքնաթիռը Կրասնոյարսկի օդանավակայան:
Նշվում է նաև, որ կնոջը, ով լիովին ընդունել է իր մեղքը, մեղադրանք է առաջադրվել «Առողջությանը կանխամտածված թեթև վնասվածք պատճառելու» և «Խուլիգանական մղումներով թելադրված ծեծի» հոդվածներով։

7or.am