Աշխարհ

28.04.2015 10:08


Իրաքը նոր տեսակի նավթ է վաճառքի հանում

Իրաքը նոր տեսակի նավթ է վաճառքի հանում

Իրաքը սկսում է ծանր նավթի նոր տեսակի («Basrah Heavу») մատակարարումները։ Այս մասին, «Bloomberg»–ի փոխանցմամբ, հայտարարել է այդ երկրի նավթի նախարար Ադել Աբդուլ Մահդին։

Նոր տեսակի նավթի վաճառքը կսկսվի մայիսից։ Նշվում է, որ Իրաքը պատրաստ է նաև զեղչ հատկացնել «Basrah Heavу»–ի համար՝ արդյունավետ վաճառք ապահովելու նպատակով։

Եվրոպայի գնորդների համար զեղչը կկազմի բարելի համար 8,45 դոլարով էժան «Brent» տեսակի նավթից, Ասիայի երկրների համար՝ 6,85 դոլար, իսկ Հարավային և Հյուսիսային Ամերիկաների շուկաներ նոր նավթը կմատակարարվի 1,4 դոլարով էժան վառելիքի նմանատիպ տեսակներից։

Իրաքը, որն ՕՊԵԿ–ի՝ նավթ արդյունահանող երկրների շարքում զբաղեցնում է մեծությամբ երկրորդ տեղը, ստիպված է նման միջոցների դիմել նավթային շուկայում աճող մրցակցության պայմաններում։ Երկիրը ֆինանսավորման լրացուցիչ աղբյուրների կարիք ունի՝ ներքին հակամարտությամբ պայմանավորված պատժամիջոցների պատճառով։

ՕՊԵԿ–ի անդամները մտադիր են քննարկել նավթային շուկայում առկա վիճակը հունիսի 5–ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը