Տնտեսական

28.04.2015 09:00


Մայիսի 1–ին նաիրիտցիները երթի դուրս կգան

Մայիսի 1–ին նաիրիտցիները երթի դուրս կգան

«Նաիրիտ» գործարանի ներկա ու կրճատված աշխատակիցները «7օր»–ի հետ զրույցում հայտնել են, որ իրենց խոստացել են այսօր մեկ ամսվա աշխատավարձ փոխանցել։

Ավելի վաղ Կառավարության ղեկավարը նաիրիտցիներին հավաստիացրել էր, որ մինչև ապրիլի 27–ը կստանան աշխատավարձ, որը, սակայն, նախօրեին չի փոխանցվել։

Այնուամենայնիվ, նաիրիտցիները, անկախ այսօր վճարվելիք աշխատավարձից, մայիսի 1–ին՝ Աշխատավորների միջազգային օրը, բողոքի երթի դուրս կգան։ Աշխատողները հավաքվելու են Ազատության հրապարակում։

Հիշեցնենք՝ գործարանն աշխատողներին պարտք է շուրջ երկու տարվա աշխատավարձ, որը մարելու տարբերակներից մեկն էլ, ըստ Կառավարության, գործարանի գույքի օտարումն է։ Մասնավորապես, նշվում է Կապույտ լճից դուրս եկող խողովակաշարի վաճառքի մասին, որը հարկավոր չէ «Նաիրիտի» գործարկման համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը