Լրահոս

29.10.2009 14:46

ՀՀԿ–ականներն անտեսում են Հովիկ Աբրահամյանի հորդորները

ՀՀԿ–ականներն անտեսում են Հովիկ Աբրահամյանի հորդորները

ԱԺ չորրորդ գումարման վեցերորդ նստաշրջանի հոկտեմբերի 26-29-ի  քառօրյայի վերջին օրը քվեարկվեցին նախօրեին քննարկված մի շարք օրինագծեր ևս։ Ինչպես միշտ, այս անգամ ևս հանրապետականներն աչքի էին ընկնում ուրիշների փոխարեն քվեարկելու հնարամտությամբ։ ՀՀԿ-ական պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի փոխարեն հերթափոխով քվերակում էին նույն խմբակցության պատգամավորներ Վահե Հակոբյանը և Աշոտ Արսենյանը։ Իսկ մեկ այլ ՀՀԿ-ական՝ Կարեն Սարիբեկյանը, նույնիսկ հաշվի չէր առնում, որ ֆոտոխցիկն ուղղված է իր կողմը։

Հիշեցնենք, որ ԱԺ նախագահը ՀՀԿ-ականներնի բազմիցս հորդորել է քվեարկել միայն իրենց փոխարեն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։