Աշխարհ

28.04.2015 02:40


ԱՄՆ–ում հրուշակագործին տուգանել են միասեռականների համար տորթ չթխելու համար

ԱՄՆ–ում հրուշակագործին տուգանել են միասեռականների համար տորթ չթխելու համար

Ամերիկյան Օրեգոն նահանգում «Sweet Cakes by Melissa» հրուշակարանի սեփականատիրոջը տուգանել են 135 հազ դոլարով միասեռականների հարսանիքի համար տորթ թխելուց հրաժարվելու պատճառով։

Ինչպես հայտնում է «The Independent»–ը, այդ գումարը կտրվի լեսբիական զույգին՝ իբրև բարոյական վնասի փոխհատուցում։

Ահարոն և Մելիսսա Քլյայններին խնդրել էին տորթ թխել Ռեյչել և Լաուրել Բոումեն–Քրայերները, սակայն հրուշակագործները հրաժարվել են դա անել՝ պատճառ բերելով իրենց կրոնական համոզմունքները։

Այդկերպ, սակայն, Քլյայնները խախտել են այդ համայնքի խտրականության դեմ օրենքը, որն արգելում է հաճախորդներին ծառայություններ չմատուցելը՝ ելնելով նրանց ռասսայական, սեռային, տարիքային և կրոնական պատկանելությունից։

Նշվում է, որ անմիջապես տուգանքի որոշումից հետո, ի պաշտպանություն Քլյայնների, կայքէջ է ստեղծվել։ Հրուշակագործ զույգին աջակցողները մոտ 100 հազ դոլար են նվիրաբերել։ Սակայն կայքի ադմինիստրացիան դադարեցրել է միջոցների հավաքագրումը՝ այդ արշավը համարելով ապօրինի։

Ավելի վաղ էլ հայտնի էր դարձել, որ փակվել է ԱՄՆ Ինդիանա նահանգի «Memories Pizza» խորտկարանը, որտեղ հրաժարվել են սպասարկել միասեռականներին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը