Աշխարհ

27.04.2015 19:05


Շումախերի որդին՝ «Ֆորմուլա–4»–ի երրորդ մրցարշավի հաղթող

Շումախերի որդին՝ «Ֆորմուլա–4»–ի երրորդ մրցարշավի հաղթող

«Ֆորմուլա–1»–ի աշխարհի յոթակի չեմպիոն, լեգենդար Միխայել Շումախերի որդին՝ Միքը, հաղթանակ է տարել «Ֆորմուլա–4»–ի երրորդ մրցարշավում, որն անց է կացվել Գերմանիայում։

«Վան Ամերսֆորթ» թիմի գերմանացի արշավորդն առաջինն է հաղթահարել 18 շրջանը։

Երկրորդ տեղում է նույն թիմից Ջոզեֆ Մոուսոնը, երրորդում՝ Թոմաս Փրայնինգը։

Առաջին մրցարշավում Շումախերը զբաղեցրել էր 9–րդ տեղը, երկրորդում՝ 12–րդ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը