ԱՆ–ի պարզաբանումը ցորենի ալյուրի հարստացման ծրագրի մասին
Վերջին օրերին ինչպես հեռուստատեսային, այնպես էլ տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցներում տարբեր հաղորդումներ և հրապարակումներ են տեղ գտնում «Ցորենի ալյուրի հարստացման մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ։ Պետք է արձանագրենք, որ ազգաբնակչության առողջության համար կարևոր այս նախագիծը ներկայացնելիս շատ դեպքերում աղավաղվում են առկա փաստերը, բանավեճերի և քննարկումների ընթացքում առողջապահության ոլորտի մասնագետների կողմից հնչեցված տեսակետները ներկայացվում են համատեքստից կտրված, ինչը հանրության շրջանում խեղաթյուրված կարծիք է ձևավորում: Խնդիրն այն է, որ բժշկական մասնագիտություն չունեցող հասարակական որոշ գործիչներ ծրագիրը համարում են բնակչության առողջության համար վտանգավոր, ինչը գուցե թե խնդրին լիովին տեղյակ չլինելու հետևանք է: Սակայն չհիմնավորված այս դիրքորոշումը հանրությանը կարող է ապակողմնորոշել:
Նշենք, որ հանրային առողջապահության ծրագրերը մշակելիս նախարարությունը հաշվի է առնում Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերլուծությունները, միջազգային չափորոշիչներով գիտական փորձաքննություն անցած, հիմնավորված փաստարկները և ուղեցույցները։ Եվհամացանցում տեղ գտած առանձին հոդվածները չեն կարող համարժեք լինելապացուցողական բժշկությամբ հիմնավորված մոտեցումներին։ Ցավոք, քաղաքացիական հասարակության մի խումբ ներկայացուցիչներ չեն ցանկանում ընդունել այս հանգամանքը։
Անդրադառնանք խեղաթյուրվող առավել ցցուն փաստերին։
Նախ պարզաբանենք, որ ամբողջ աշխարհում ցանկացած սննդամթերքի, այդ թվում`ցորենի ալյուրի հարստացման համար օգտագործվող միկրոսննդատարրերն անփոխարինելի և կենսականորեն անհրաժեշտ վիտամիններ ու հանքանյութեր են,որոնք մարդու օրգանիզմը չի կարող սինթեզել (բացառությամբ` PP և D վիտամինների) և պետք է ստանա սննդի միջոցով: Ինչպես յուրաքանչյուր երկրում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում որևէ սննդատեսակի հարստացման նպատակն է կրճատել որոշ միկրոսննդատարրերի անբավարարության տարածվածությունը (այն, ի դեպ, խոցում է աշխարհի բնակչության 1/3-ին) ևկանխարգելել դրանցով պայմանավորված հիվանդությունները, բարելավել բնակչության առողջությունը։
Տեղեկացնենք, որ հարստացման համար կիրառվող միկրոսննդատարրերը «դեղեր» կամ «դեղանյութեր» չեն և դրանց շրջանառությունը չի կարգավորվում «Դեղերի մասին ՀՀ օրենքով», ինչպես ներկայացված է «Հրապարակ» օրաթերթի 2015 թվականի ապրիլի 14-ի համարում տպագրված «Իրենքուզումեն, որ մենք նախարարության գործն անվճարան ենք» հրապարակման մեջ։
Այո, մի շարք միկրոսննդատարրեր վաճառվում են դեղատներում, որոշակի դեղաձևերի` հաբերի, դեղապատիճների, օշարակների տեսքով, բայց այնպիսի չափաբաժիններով, որոնք մի քանիտասնյակ անգամ գերազանցում են սննդի բնական կամ հարստացված մակարդակները, այսինքն` թերապևտիկ կարճատև բուժման դոզաներով` արդեն իսկ առկա դեֆիցիտի ծանր հետևանքները վերացնելու համար: Կանխարգելման նպատակը մարդկանց հեռու պահելն է դեղատնից և հիվանդանոցից: Սակայն, ինչպես երևում է, ալյուրի հարստացմանն ընդիմադիր որոշ «մասնագետներ» դժվարանում են ըմբռնել կանխարգելիչ և բուժական ռազմավարությունների տարբերությունները։
Սահմռկեցուցիչ հայտարարություններենարվում, թե իբր ալյուրի հարստացման համար կիրառվող նյութերը քաղցկեղ են առաջացնում:
Ֆոլաթթվի և քաղցկեղի հնարավոր կապի պարզաբանման ուղղությամբ իրականացվել են հազարավոր փորձարարական և համաճարակաբանական հետազոտություններ: Նշենք, որայն հետազոտությունները, որոնք կապ են ենթադրում ֆոլաթթվի և քաղցկեղի միջև, դիտարկում են լաբորատոր փորձերում կիրառված կամ մարդկանց կողմից ընդունած ֆոլաթթվի (հավելումների և/կամ հարստացված սննդամթերքի ձևով) այնպիսի քանակներ, որոնք 4-ից 10 անգամ գերազանցում են միջազգայնորեն առաջարկվող թույլատրելի օրական չափաքանակները։ Սննդամթերքի անվտանգության Եվրոպական գործակալության (EFSA) «Ֆոլաթթվով սննդամթերքի հարստացման ռիսկերի գնահատման» աշխատանքային խումբը եզրակացրել է, որ ներկայումս բարձր չափաքանակներով ֆոլաթթվի օգտագործման և քաղցկեղի առաջացման ռիսկերի կապը հաստատող բավարար տվյալներ չկան։
Ավելին` միկրոսննդատարրերով սննդամթերքի հարստացման ԱՀԿ ուղեցույցում առաջարկվում են օպտիմալ չափաբաժիններ, որոնք հենվում են պարբերաբար իրականացվող հետազոտությունների ապացուցողական արդյունքների և համարժեք գիտական խորհրդատվության վրա (GRADE մեթոդ): Թույլատրելի վերին մակարդակներ սահմանված են բոլոր վիտամինների և միկրոտարրերի համար (ԱՀԿ, ԱՄՆ Սննդի և սնուցման կոմիտե, ԵՄ Սննդի գիտահետազոտական կոմիտե): Այդ մակարդակները զգալիորեն գերազանցող քանակների վերաբերյալ առանձին հետազոտությունների ոչ միանշանակ արդյունքները կարող են շփոթեցնել ոչ մասնագետներին: Սակայն, դրանք չեն կարող նսեմացնել սննդամթերքի հարստացման ճանապարհով սննդակարգերի բարելավման կարևորությունը, քանզի որևէ գիտական հետազոտություն չի ապացուցում ֆոլաթթվի` մարդու ֆիզիոլոգիական պահանջներին համապատասխանող օպտիմալ քանակների վնասակարությունը, այդ թվում` քաղցկեղի առաջացման հնարավորությունը:
nyut.am էլեկտրոնայինլրատվամիջոցին տված հարցազրույցում, անդրադառնալով սակավարյունության դեմ պայքարին, նշվում է՝ «Ճարպակալումը, ավելորդ քաշը լուրջ առողջական խնդիր են, հետևաբար հարց է առաջանում` առողջապահության նախարարությունն ինչո՞ւ չի մտածում դրանք կանխարգելելու մասին, ինչո՞ւ գործնականում միջոցներ չի ձեռնարկում այդ ուղղությամբ: Դե թող ճարպակալումը կանխարգելելու կամ բուժելու մասին մտածեն, բոլորս էլ գիտենք, չէ՞, թե ավելորդ քաշն ու ճարպակալումն ինչ հիվանդությունների կարող են հանգեցնել»:
Չենք ուզում մտածել, թե նման ապատեղեկատվությունը միտումնավոր է տարածվում։ Եվս մեկ անգամ տեղեկացնում ենք, որ նախարարության կողմից իրականացվող` առողջ ապրելակերպի խթանման,առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման ևդրանց սկրինինգային ծրագրերինպատակներից մեկն ավելորդ քաշի և ճարպակալման դեմ արդյունավետ պայքարն է: Լայնածավալ, նախադեպը չունեցող այս ծրագրերի մեկնարկի մասին լրատվամիջոցներով բազմիցս հայտարարվել է:
Ներկայացնենք ուշագրավ ևս մեկ դիտարկում։ Բնակչության մակարդակով առողջապահական արդյունք ստանալու համար անհրաժեշտ է հարստացնել ալյուրի առնվազն 80%-ը (“Monitoring and Evaluation in Flour Fortification Programs: Design and Implementation Considerations.” Nutrition Reviews. 2008 vol: 66, iss: 3 http://nutritionreviews.oxfordjournals.org/content/66/3/148#sec-20): Մինչդեռ որոշ բանախոսներ, այդ թվում` ծրագրի ընդգծված հակառակորդներ, առաջարկում են հարստացնել ցորենի ալյուրի ոչ թե 80, այլ` 50 տոկոսը։ Սակայն, այս պարագայում տրամաբանական, պարզ մի հարց է ծագում. եթե նրանք իսկապես գտնում են, որ ծրագիրը վտանգավոր է, ապա այդ դեպքում ինչո՞ւ են առաջարկում վտանգել 50 տոկոսի առողջությունը։
Աբսուրդը հասել է այն մակարդակի, որ ոմանց կողմից այս ծրագիրը դիտարկվում է «համաշխարհային դավադրության» թեորիայի շրջանակում։ Եվ մարդիկ, ովքեր խոսում են սրա մասին, առիթը բաց չեն թողնում իրենց բիզնեսն առաջ մղելու համար։ Դեմ խոսելով ալյուրի հարստացման ծրագրին` միաժամանակ գովազդում են իրենց կողմից արտադրվող «Սելիմյան հացը»։ Մինչդեռ ակնհայտ է, որ այն չի կարող լուծել միկրոսննդատարրերով բնակչության ապահովման խնդիրը։
Չցանկանալով հատ-հատ անդրադառնալ բոլոր հակափաստարկներին (դրա հնարավորությունը, վստահաբար, դեռ կունենանք)` նշենք, որ առանձին դեպքերում խեղաթյուրվում են պարզագույն ճշմարտություններ, անգամ` աշխարհում գոյություն ունեցող երկրների թիվը։
Ավելացնենք, որ վիտամինահանքանյութային թերսնուցումը խնդիր է ամբողջ աշխարհում։ Հանրային առողջապահության տեսանկյունից դա մտահոգիչ է նաև որպես բազմաթիվ հիվանդությունների ռիսկի գործոն, ընդհանուր հիվանդացության և մահացության ցուցանիշների բարձրացման պատճառ։ Չկա մի երկիր, որտեղ հնարավոր է բացառապես բնական սննդի միջոցով լուծել միկրոսննադատարրերի անհրաժեշտ քանակի մուտքը մարդու օրգանիզմ։ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) կատարած ուսումնասիրությունների արդյունքներով 2000-2014 թվականներին մեր բնակչության սննդակարգը շարունակում է մնալ պարզունակ և միատարր`կենդանական ծագման մթերքի նվազ պարունակությամբ։
Հայաստանն առաջին երկիրը չէ, որ նախատեսում է հանրային առողջապահական այս խնդիրը լուծել ալյուրի պարտադիր հարստացման ճանապարհով։ Ցորենի ալյուրի հարստացում առաջին անգամ կատարվել է դեռևս 1943թ. ԱՄՆ-ում, ապա 1949-ին` Միացյալ Թագավորությունում և Կանադայում (առ այսօր)։ Ալյուրի և այլ սննդատեսակների տարբեր միկրոսննդատարրերով հարստացում իրականացվել է նաև Խորհրդային Միությունում: Ներկայումս 82 երկիրունի արդյունաբերական եղանակով աղացվող առնվազն մեկ տեսակի հացահատիկի որոշ վիտամիններով և միկրոսննդատարրերով հարստացման օրենսդրություն։ Այն երկրներում, ուր հացն ու հացամթերքը համեմատաբար քիչ է օգտագործվում, զուգահեռաբար հարստացվում են նաև այլ սննդատեսակներ` կաթը, հյութերը, առավոտյան նախաճաշի փաթիլները և այլն։ Ավստրիայում այսօր հարստացվում է 470 տարբեր սննդատեսակ, որից 43-ը` վիտամին C-ով և B6-ով, Գերմանիայում` 288 սննդատեսակ, որից 20-ը` ֆոլաթթվով, ևս 20-ը` երկաթով։ Իռանդիայում վիտամին D-ով և B12-ով հարստացվում է օրվա սննդաբաժնի 5-12 տոկոսը։
Ասենք, որ Արևմտյան Եվրոպայի երկրներից շատերը միաժամանակ կիրառում են վիտամինահանքանյութային անբավարարության հաղթահարման ավելի ծախսատար մեթոդներ (հաբերի, փոշիների և համեմատաբար թանկարժեք դեղապատիճների լայն օգտագործում)։ Դրան զուգահեռ կիրառում են նաև կամավոր հարստացման բիզնեսծրագրեր։Այդ երկրներում բնակչությունն ապահովված է համեմատաբար բարձր եկամուտներով ևմսամթերքով հարուստ բազմազան սննդով։ Եվ վերջապես` նրանց մոտ առավել փոքր է հանրային առողջապահական այս խնդիրը և անհամեմատ բարձր` անձնական պատասխանատվությունը սեփական առողջության նկատմամբ։ Մինչդեռ փորձը ցույց է տալիս, որ Հայաստանում հղիության ընթացքում բժշկի կողմից նշանակված երկաթի հաբերը 90 օր անընդմեջ ընդունած կանանց թիվը չի գերազանցում 2 տոկոսը։
Ցավալի է, որ հանրությանը կարևոր այս ծրագրի դեմ տրամադրելու համար չհիմնավորված փաստեր են բերվում, թե իբր այս կամ այն երկրում քաղցկեղի աճը պայմանավորված է այս կամ այն սնունդը պրեմիքսներով հարստացնելով։ Չարորակ նորագոյացությունների և ոչ վարակիչ մի շարք այլ հիվանդությունների աճ այսօր արձանագրվում է ամբողջ աշխարհում։ Իսկ դա պայմանավորված է բազմաթիվ գործոններով, այդ թվում` վաղ հայտնաբերման սկրինինգային ծրագրերի իրականացումով։
Հայաստանում ցորենի ալյուրի հարստացման ծրագրի ներդրման անհրաժեշտությունն առաջացել է 2000, 2005 և 2010 թվականների ժողովրդագրական հետազոտությունների արդյունքում։ Ստացված ցուցանիշներն առավել քան խոսուն են։ 2000-ին մեր երկրի նախադպրոցական տարիքի երեխաների մոտ անեմիաները կազմել են 24%, իսկ վերարտադրողական տարիքի կանանց մոտ` 12%: 2005-ին գրանցվել է այդ ցուցանիշների 1,5 և 2 անգամ աճ ( 24-ից մինչև 37% և 12-ից մինչև 25%): 2010-ին թեև անեմիայի հետազոտություններ չեն կատարվել, սակայն երեխաների քաշի և հասակի չափումները ցույց են տվել, որ ոչինչ չի փոխվել։ Փաստորեն, մեր երկրում ռիսկերի առկայությունն ապացուցվում է ինչպես միկրոտարրերի սպառման ցածր մակարդակով, այնպես էլ` կլինիկա-բիոքիմիական ցուցանիշներով:
Տեղեկացնենք, որ ալյուրի պարտադիր հարստացման մասին օրենքի նախագիծը նպատակահարմար գտանք ՀՀԱզգային ժողովի քննարկմանը ներկայացնել 2015թ. վերջին։ Դա պայմանավորված է արդեն իսկ ՀՀ ԱԺ ներկայացված «Հանրային առողջապահության մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման հետ։ Այս օրենքի կիրարկումով հանրային առողջապահական ծրագրերն օրենքի ուժ կստանան։ Միաժամանակ 2015թ. ժողովրդագրական հետազոտությունների հերթական տարին է։
Այն լրացուցիչ ճշգրտումներ կմտցնի իրավիճակի գնահատման գործում։
Առողջապահության նախարարությունն առավել քան վստահ է, որ ինչպես առ այսօր իրականացված ու շարունակվող հանրային առողջապահական ծրագրերը, սա ևս հաջողությամբ ծառայելու է մեր բնակչության առողջության պահպանմանը։

Առողջապահության նախարարություն