Լրահոս

27.04.2015 15:04


Հայաստանի ռուսական ռազմակայանի ստորաբաժանումները վարժանքներ են կատարել C-300 համալիրների կիրառմամբ

Հայաստանի ռուսական ռազմակայանի ստորաբաժանումները վարժանքներ են կատարել C-300 համալիրների կիրառմամբ

Հայաստանի ռուսական ռազմակայանի հակաօդային պաշտպանության զորքերի ստորաբաժանումներն անցյալ շաբաթ Աստրախանի մարզի Կապուստին Յար զորավարժարանում հաջողությամբ ստուգողական հրաձգություն են իրականացրել Ս-300 զենիթահրթիռային համալիրների եւ դրանց վերափոխակների կիրառմամբ:

ԱՐՑԱԽՊՐԵՍ–ը հայտնում է, որ ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ «մարտական հրաձգության տակտիկական վարժանքների ընթացքում Կապուստին Յար զորավարժարանում պարապմունքների 60 տոկոսն անցկացվել է օրվա գիշերային ժամերին: Մշակվել են անձնակազմերի հրամանատարների, անձնակազմերի մարտական պատրաստության վիճակի բերման, փոխգործակցության կազմակերպման, ինչպես նաեւ փոխհամաձայնեցված գործելու ունակությունների կատարելագործման հարցերը»:

Մանրամասները՝ ԱՐՑԱԽՊՐԵՍ–ում։

Այս խորագրի վերջին նյութերը