Անցյալ շաբաթ Թուրքիայում արտասահմանցի օրենքով գողերի մեծածավալ հավաք է տեղի ունեցել, որին մասնակցել են հիմնականում ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում բնակվող, այսպես կոչված, «դեդականներին» հակադրվող գողերը:
Ինչպես տեղեկացնում է «Փրայմ քրայմ»-ը, հավաքի ամենաուշագրավ որոշումը եղել է բելառուսցի 4 օրենքով գողերի՝ Մումույի, Պաշտետի, Մեդվեժոնոկի և Լեբեդի «թագազրկումը», քանի որ վերջինները չեն արդարացրել իրենց տրված վստահությունը. գողական աշխարհում անհրաժեշտ կերպով չեն դրսևորել իրենց: Ավելին, ոմանք իրավապահների կողմից նույնիսկ մի քանի անգամ ծեծի են ենթարկվել, սակայն որևէ կերպ չեն արձագանքել այդ փաստին, ինչը գողական օրենքներով անընդունելի է:
Թուրքիայում ընդունված այդ որոշումը Շաքրոյի քայլերին պատասխանելու յուրահատուկ ձև է: Նշվում է, որ վերջին շրջանում Շաքրոն «դեդականների» կողմից «թագադրված» շուրջ 1.5 տասյակ «գողերի» լիազորություններն է կասեցրել, այդ թվում՝ բելառուսցի Սաշա Կուշների:
Այսպես, 2 ամսվա ընթացքում Բելառուսում գողական աշխարհի նկատմամբ հաղթանակ է տարվել, և գործող գողերից մնացել է միայն Միտյա Գալեյը:
Ինչպես «հակադեդական» կոալիցիայում ընդհանրապես, այնպես էլ Թուրքիայում անցկացված հավաքում առաջատար դեր է ստանձնել ադրբեջանցի «օրենքով գող» Ռովշան Ջանիևը, ով բավական խիստ է արտահայտվել Ահմեդ Շալինսկու հասցեին։ Վերջինը, «թագադրված» լինելով բելառուսցիների հետ, հրաժարվել էր նրանց առաջարկից՝ ընդունելով «դեդականների» տիտղոսը: Ըստ Ռովշաննի՝ նման պահվածքը սազական չէ «գողին», և նա Ահմեդին այդպիսին չի համարում:
Միաժամանակ, հավաքին ներկա Ռովշանի համախոհ և Վոլտերի փեսա Դաթո Սվանը Ռովշանին հիշեցրել է նրա նկատմամբ «դեդականների» կողմից ձևակերպված ու փաստաթղթավորված պահանջների մասին: Դատոն հիշեցրել է Ռովշանին, որ, չնայած այն հանգամանքին, թե որն է պահանջների պատճառը, Ռովշանը պետք է հավաք կազմակերպի, և պահանջներ ներկայացված գողերի հետ պարզի իր հարաբերությունները, իսկ մինչ այդ նա չի կարող իրեն լիիրավ անդամ զգալ։
Թուրքիայում 4 օրենքով գողի են «թագազրկել»

7or.am