ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ապրիլի 25-ին՝ ժամը 12.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «դեմքի փափուկ հյուսվածքների սալջարդ, գլխուղեղի ցնցում` հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1968 թ. ծնված Սամվել Հ.-ն և հայտնել, որ իրենց տանը ծեծի է ենթարկվել: Մեկնած օպերատիվ խմբին Սամվել Հ.-ն հաղորդում է տվել, որ ապրիլի 24-ին, ժամը 18.30-ի սահմաններում, իրենց տան պատշգամբում, վիճաբանության ժամանակ, ոմն Սուրո ձեռքերով հարվածներ է հասցրել իր դեմքին և մարմնի տարբեր մասերին: Սամվել Հ.-ին տրվել է դատաբժշկական փորձաքննության ուղեգիր: Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Սուրոն 1985 թ. ծնված Սուրեն Ք.-ն է, որը բերման է ենթարկվել բաժին: Կատարվում է հետաքննություն:
Վնասվածքներ պատշգամբում՝ վիճաբանության ժամանակ
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ապրիլի 25-ին՝ ժամը 12.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «դեմքի փափուկ հյուսվածքների սալջարդ, գլխուղեղի ցնցում` հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1968 թ. ծնված Սամվել Հ.-ն և հայտնել, որ իրենց տանը ծեծի է ենթարկվել:
Մեկնած օպերատիվ խմբին Սամվել Հ.-ն հաղորդում է տվել, որ ապրիլի 24-ին, ժամը 18.30-ի սահմաններում, իրենց տան պատշգամբում, վիճաբանության ժամանակ, ոմն Սուրո ձեռքերով հարվածներ է հասցրել իր դեմքին և մարմնի տարբեր մասերին:
Սամվել Հ.-ին տրվել է դատաբժշկական փորձաքննության ուղեգիր:
Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Սուրոն 1985 թ. ծնված Սուրեն Ք.-ն է, որը բերման է ենթարկվել բաժին:
Կատարվում է հետաքննություն: