Թմրամիջոց օգտագործողն ու հյուրասիրվողը անգիտակից վիճակում տեղափոխվել են հիվանդանոց
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ապրիլի 26-ին, ժամը 02.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում է ստացվել, որ անգիտակից վիճակում իրենց մոտ են տեղափոխվել 1987 թ. ծնված Զավեն Գ.-ն և 1992 թ. ծնված Արսեն Հ.-ն: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Զավեն Գ.-ն ապրիլի 25-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Խաչիկ գյուղում ծխելու միջոցով օգտագործել է իր կողմից կանեփի թփերից պատրաստված թմրամիջոց, որից հյուրասիրել է Արսեն Հ.-ին և առաջարկել 1990 թ. ծնված Արթուր Ա.-ին: Հետևանքը եղել է այն, որ Զավեն Գ.-ն և Արսեն Հ.-ն անգիտակից վիճակում տեղափոխվել են հիվանդանոց: Զավեն Գ.-ից, Արսեն Հ.-ից և Արթուր Ա.-ից վերցվել են բացատրություններ: Նշանակվել է տոքսիկոքիմիական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:
Թմրամիջոց օգտագործողն ու հյուրասիրվողը անգիտակից վիճակում տեղափոխվել են հիվանդանոց
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ապրիլի 26-ին, ժամը 02.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում է ստացվել, որ անգիտակից վիճակում իրենց մոտ են տեղափոխվել 1987 թ. ծնված Զավեն Գ.-ն և 1992 թ. ծնված Արսեն Հ.-ն:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Զավեն Գ.-ն ապրիլի 25-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Խաչիկ գյուղում ծխելու միջոցով օգտագործել է իր կողմից կանեփի թփերից պատրաստված թմրամիջոց, որից հյուրասիրել է Արսեն Հ.-ին և առաջարկել 1990 թ. ծնված Արթուր Ա.-ին: Հետևանքը եղել է այն, որ Զավեն Գ.-ն և Արսեն Հ.-ն անգիտակից վիճակում տեղափոխվել են հիվանդանոց:
Զավեն Գ.-ից, Արսեն Հ.-ից և Արթուր Ա.-ից վերցվել են բացատրություններ:
Նշանակվել է տոքսիկոքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: