Էրդողան. «Սկզբից անհրաժեշտ էր սեփակա՛ն պատմության սև էջերի մասին մտածել»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է աշխարհի առաջնորդներին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջացառումներին մասնակցելու համար: Այս մասին հաղորդում է «Росбалт»-ը:
Ինչպես հայտնի է, միջոցառման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ելույթում հնչեցրել է «ցեղասպանություն» բառը, իսկ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կոչ է արել Թուրքիայի իշխանություններին ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը:
«Ոչ Պուտինը, ոչ էլ Օլանդը չպետք է գնային Հայաստան: Սկզբից անհրաժեշտ էր սեփակա՛ն պատմության սև էջերի մասին մտածել», - հայտարարել է Էրդողանը` նշելով, որ Ռուսաստանը, Ֆրանսիան ու Գերմանիան վերջիններն են, ովքեր կարող են խոսել Ցեղասպանության մասին:
«Հենց Գերմանիան է սանձազերծել երկու համաշխարհային պատերազմները, որոնք հանգեցրին անթիվ դժբախտությունների», - մեկնաբանելով Գերմանիայի նախագահ Յոհամ Գաուկի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ ելույթը՝ ասել է Թուրքիայի նախագահը, ով երեսպաշտության մեջ է մեղադրել նաև Եվրամիությանը, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

7or.am