Լրահոս

27.04.2015 12:00


Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցող 13 օտարերկրացի է դիմել բուժօգնության

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցող 13 օտարերկրացի է դիմել բուժօգնության

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ընթացքում ՀՀ բնակչությանը և երկիր ժամանած հյուրերին անհրաժեշտ բժշկական օգնություն և սպասարկում ցուցաբերելու նպատակով շտապբուժօգնության հիմնական և լրացուցիչ բրիգադների կողմից իրականացված հերթապահության ընթացքում սպասարկվել է 116 մարդ, որից 13-ը՝ օտարերկրյա քաղաքացի:

Շտապբուժօգնության կանչերի թիվը կազմել է 6137, հոսպիտալացվել է 1110 քաղաքացի: Ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններ այցելությունների թիվը կազմել է 34.608:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը