Եվրահանձնաժողովը 3 մլն եվրոյի օգնություն կտրամադրի Նեպալին
Եվրահանձնաժողովը մտադիր է Նեպալում տեղի ունեցած խոշոր երկրաշարժից տուժածներին 3 մլն եվրոյի օգնություն տրամադրել։ Այս մասին, «Գազտեա»–ի փոխանցմամբ, ասվում է կազմակերպության կայքում։
Նշվում է, որ միջոցները կհատկացվեն՝ ի լրացումն ԵՄ անդամ երկրների տրամադրած աջակցության։
«Ես կենտրոնացրել եմ արտակարգ իրավիճակների համար նախատեսված մեր բոլոր միջոցները՝ օգնելու այդ ողբերգությունից փրկվածներին և Նեպալի իշխանություններին։ Ամենից առաջ անհրաժեշտ է բժշկական խմբեր և հումանիտար օգնություն ուղարկել։ Կոչ եմ անում ԵՄ անդամ բոլոր երկրներին միանալ եվրոպական կոորդինացված արձագանքին»,–հայտարարել է Եվրահանձնաժողովի՝ հումանիտար օգնության և ճգնաժամային արձագանքման հարցերով հանձնակատար Քրիստոս Սթիլիանիդեսը։
Նշենք՝ Նեպալում տեղի ունեցած խոշոր երկրաշարժից զոհերի թիվը հասել է 3.500–ի։

7or.am