Լրահոս

27.04.2015 11:09


Ադրբեջանցի դիվերսանտը վիրահատվել է

Ադրբեջանցի դիվերսանտը վիրահատվել է

Ադրբեջանցի դիվերսանտ, ԼՂՀ-ում 22 տարվա ազատազրկման դատապարտված Շահբազ Գուլիևը վիրահատվել է Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցում, որը լեղապարկի խրոնիկ հիվանդություն ուներ, և վիրահատության է ենթարկվել ցավերի սրացման հետևանքով:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է Շահբազ Գուլիևի փաստաբան Արկադի Իսրայելյանը:

«Վիրահատությունից հետո դատապարտյալ Շահբազ Գուլիևի վիճակը կայուն է»,-ասել է Ա. Իսրայելյանը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանցի դիվերսանտ Դիլհամ Ասկերովին մեղադրանք էր առաջադրվել Լեռնային Ղարաբաղի քրեական օրենսգրքի 7-րդ, իսկ նույն երկրի քաղաքացի Շահբազ Գուլիևին ՝ 5–րդ հոդվածների հատկանիշներով։

Մանրամասները՝ «Արցախպրես»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը