Լրահոս

27.04.2015 22:03


Վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածքներ է պատճառել

Վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածքներ է պատճառել

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ապրիլի 16-ին՝ ժամը 03.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Բաղրամյանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «փակ գլխուղեղային վնասվածք՝ հարցականով, ճակատի շրջանի սալջարդ վերք` ձախից, ձախ ակնակապիճի շրջանի կապտուկ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1986 թ. ծնված Էդգար Բ.-ն և հայտնել, որ վնասվածքներն ստացել է իրենց տան աստիճաններից վայր ընկնելու հետևանքով:
Նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանության ծառայողները պարզել են, որ Քարակերտ գյուղում վիճաբանության ժամանակ նրան հրել և գետին է գցել 1983 թ. ծնված Վարազդատ Մ.-ն:
Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ վերջինս ներկայացել է բաժին:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը