Աշխարհ

27.04.2015 10:45


Յացենյուկը ԵՄ երկրներից պաշտպանական զենք է պահանջել

Յացենյուկը ԵՄ երկրներից պաշտպանական զենք է պահանջել

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը արևմտյան երկրներին է դիմել իր պետությանը պաշտպանական զենք տրամադրելու պահանջով։ Այս մասին գրում է «Գազետան»՝ «112 Украина»–ին հղումով։

«Մենք պաշտպանում ենք ձե՛ր սահմանները. այսօր մենք պաշտպանում ենք Եվրամիության խաղաղությունն ու հանգիստը»,– այսկերպ է զենք մատակարարելու իր պահանջը հիմնավորել Յացենյուկը։

Ավելի վաղ ՌԴ–ում ԱՄՆ նախկին դեսպան Մայքլ Մաքֆոլը հայտարարել էր, որ Ուկրաինային զենք մատակարարելու հարցը կարող է փոփոխվել ԱՄՆ–ում նախագահական ընտրություններից հետո։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը