Լրահոս

27.04.2015 10:36


Կոտրել են տան ապակին, վիճաբանել տանտիրոջ հետ և ծեծի ենթարկել

Կոտրել են տան ապակին, վիճաբանել տանտիրոջ հետ և ծեծի ենթարկել

Ոստիկանության Շենգավիթի բաժին ներկայացած քաղաքացին հաղորդում է տվել, որ Նոր Խարբերդի 15-րդ փողոցի բնակիչ ոմն Արտյոմ երեք ընկերների հետ կոտրել է իր տան ապակին, վիճաբանել իր հետ, քաշել մազերից և ծեծի ենթարկել` պատճառելով վնասվածքներ:
Պարզվել է, որ Արտյոմը 1986 թ. ծնված Արտյոմ Գ.-ն է, իսկ նրա ընկերներն են` 1991 թ. ծնված Գևորգ Թ.-ն և 1998 թ. ծնված Արայիկ Խ.-ն, որոնք Նոր Խարբերդ Ա/Ը 14-րդ փողոցից բերման են ենթարկվել, իսկ 1994 թ. ծնված Հովհաննես Հ.-ն ներկայացել է բաժին, որտեղ տվել են բացատրություններ:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը