Լրահոս

29.10.2009 12:59


Բաց նամակ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման արարողությանը մասնակից պաշտոնյաների երկրների ղեկավարներին

2009-ի հոկտեմբերի 10-ին Շվեցարիայում «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին» Արձանագրությունների ստորագրման արարողությանը մասնակից պաշտոնյաների երկրների ղեկավարներին՝

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևին, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին, Եվրոպական միության խորհրդի գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանային, Եվրախորհրդի նախարարների կոմիտեի նախագահ Սամուել Զգոբարին, Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին և Թուրքիայի Հանրապետության նախագահ Աբդուլլահ Գյուլին, նաև

ՄԱԿ-ի Գլխավոր Քարտուղար Պան Գի Մունին և Անվտանգության Խորհրդի մշտական անդամ երկրների՝ Չինաստանի և Մեծ Բրիտանիայի ղեկավարներ՝ Խու Ձին Տաոյին և Գորդոն Բրաունին

Իբր թե Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանա­գի­տական և բարիդրացիական հարաբերություններ հաստատելու, իրականում, սակայն, Արձանագրությունների ստորագրման ու վավերացման պարտադրանքով'

1.նախ և առաջ, միջազգային իրավական դաշտը հիմքից խաթարելու ու կազմաքանդելու վտանգի, դրանով իսկ պետությունների միջև ձևավորված միջազգային հարաբերություններում' միջնադարյան մոտեցումներով, գերակայությունը ոչ թե իրավական, այլ ապօրինի ու անօրինական լուծումներին տալու, ինչպես նաև միջազգային իրավական հարաբերություններում նախադեպ ստեղծելու, երբ երկու երկրներ (տվյալ դեպքում' Թուրքիան և Հայաստանը) փոխադարձ պայմանավորվածությամբ պարտավորություններ են ստանձնում մեկ այլ' երրորդ, այն էլ դեռևս գոյություն չունեցող, Նոր Եվրոպա պետության համար,

2.«Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և դրա համար պատժի մասին» ՄԱԿ-ի 1948թ. ընդունած Կոնվենցիան միջազգային իրավական շրջանառությունից հանելու սպառնալիքի,

3.ՄԱԿ-ին, նույնն է, թե համաշխարհային հանրությանը սպառնացող միջազգային իրավական կարգավորվածությունը ներպետական և միջպետական մակարդակներում անկառավարելիության ու քաոսի վերածելու,

4.անվտանգության, խաղաղության և խաղաղ համակեցության, ժողովրդավարության և ՄԱԿ-ի Մարդու Իրավունքների 1945 - 1965 թթ. ձեռքբերումներով հաստատված իրավունքի ու օրինականության դրվածքը ուժային պարտադրանքով նենգափոխելու և կամային, այսպես կոչված, քաղաքական լուծումների հանգեցնելու,

5.Նոր Եվրոպայի համար ստանձնած ինչ - ինչ պարտավորությունների պարտադրանքով, միջազգային միակ կազմակերպության' ՄԱԿ-ի, հետագա գոյությունը, կանոնադրությունը, նրա ընդունած միջազգային իրավական սկզբունքներն ու նորմերը, հռչակագրերն ու կոնվենցիաները չեզոքացնելու,

6.յուրաքանչյուր երկրի և համաշխարհային հանրության քաղաքակրթական անվտանգությունն ու պաշտպանվածությունը նոր սպառնալիքի տակ դնելու առկա ագրեսիվ իրողության կապակցությամբ

Հարգարժան պարոնայք

Ելնելով նրանից, որ Արձանագրությունների առաջին փաստաթղթի երկրորդ դրույթում հստակ նշված է (հասկանալի պատճառ­նե­րով չէին կա­րող չնշել), որ Հայաստան - Թուրքիա Արձանագրությունների պատվիրատուն վաղ­վա Նոր Եվրոպան է, ներկայիս Եվրոմիությունը: Եվ մեծ կարևորություն չտալով այն հարցին, թե ովքե՞ր և որտե՞ղ են պատրաստել տեքստը, պատվիրել բովանդակությունը, դրանում ներառված խնդիրները, իրա­գործ­ման մեխանիզմներն ու ժամանակացույցը, պատասխան ստանալու ակնկալիքով՝ դիմում ենք Ձեզ.

§     Կարդացե՞լ եք, արդյոք, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՆ­ՐԱ­ՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱ­ՍԻՆ» և «ՀԱՅԱՍ­ՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵՐԿԿՈՂՄ ՀԱՐԱԲԵՐՈՒ­ԹՅՈՒՆ­ՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» Արձանագրությունները:

Անձամբ համոզվե՞լ եք, որ, ըստ տեքստի, դրված է Հայաստանի և Թուրքիայի միջև պարզ դիվանագիտական և բարիդրացիական հարաբերություններ հաստատելու խնդիր, թե՞ վստահել եք Ձեր երկրի պետապարատին և Ձեր անմիջական ղեկավարմանը ենթակա, արտաքին հարաբերու­թյուն­ներ իրա­կանաց­նող կառույցի ղեկավարին:

ա) ՆԵՐՈՂԱՄԻՏ եղեք ոչ դիվանագետներիս ուղիղ խոսքի համար. քանզի լուրջ մտավա­խու­թյուն ունենք, որ չեք կարդացել: Հակառակ դեպքում, վստահ ենք, որ Ձեր հանձնա­րա­­րա­կան­ներով կամ շնոր­հա­վո­րական ողջույններով չէիք քաջալերի այն բոլոր պաշտոնյաներին, որոնք իբր թե գործում են տարածաշրջանի անվտանգության աստիճանի բարձրացման, խաղաղություն և խաղաղ համագործակցության հաստատման բուռն ցանկությամբ, իրականում, սակայն, վարում են հoգուտ ցեղասպանության քա­րոզ­չության իրականացման քաղաքականություն: Հիշեցնենք, որ ըստ «ՑԵՂԱUՊԱՆՈՒ­ԹՅԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԽԱՐԳԵԼԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ՀԱՄԱՐ ՊԱՏԺԻ ՄԱUԻՆ» ՄԱԿ-ի 260 A (III) 9 դեկտեմբերի 1948թ. Կոնվենցիայի 3-րդ հոդվածի՝ «պատժելի են հետևյալ արարքները՝ ա) ցեղաuպանությունը, բ) ցեղաuպանություն կատարելու նպատակով դավադրությունը, գ) ցեղաuպանության ուղղակի և հրապարակային հրահրումը, դ) ցեղաuպանություն կատարելու փորձը, ե) հանցակցությունը ցեղաuպանության կատարման մեջ□: Ըստ 4-րդ հոդվածի՝ «Ցեղաuպանություն կամ 3-րդ հոդվածում թվարկված որևէ արարք կատարած անձինք ենթակա են պատժի՝ անկախ այն բանից, նրանք uահմանադրությամբ պատաuխանատու ղեկավարներ են, թե պաշտոնատար կամ մաuնավոր անձինք»:

ՎՍՏԱՀ ԵՆՔ, որ Դուք (Ձեր պետությունները) չեք հրաժարվել ի շահ Ձեր ժողովրդի և հանուն մարդ­կու­թյան, ըստ ՄԱԿ-ի 1948թ. Կոնվենցիայի նոր ցեղասպանությունները կանխարգելելու, նաև արդեն իսկ կատարվածը պատ­ժե­լու պարտավորությունից: Քանի որ, դա ոչ միայն համամարդկային բարոյականության և ազգերի ան­վ­տանգության բնականոնություն է, այլև' Օրենքով կարգավորվող ներպետական և միջազգային պարտավո­րու­թյուն:

ԳԻՏԵՔ ԱՆՇՈՒՇՏ, որ ըստ նույն Կոնվենցիայի 1-ին հոդվածի՝ «Պայմանավորվող կողմերը հաuտատում են, որ ցեղաuպանությունը, անկախ նրանից՝ կատարվում է խաղաղ, թե պատերազմական պայմաններում, ըuտ միջազգային իրավունքի' հանցագործություն է, որը նրանք պարտավորվում են կանխարգելել և պատժել այն կատարելու համար»:

Նույնիսկ պարզ, շարքային մտածողությունը բնական է համարում, որ Թուր­քի­ա­յի կողմից 1915 - 23 թթ. ցեղասպանության ենթարկված հայությունը ներկայացնող պետությունը, կա­տա­րե­լու համար 1,5 միլիոն անմեղ զոհերի պատգամը և Հայրենի­քից զրկված, աշխարհով մեկ դեգերող 10 միլիոն սփյուռքահայության արդարացի պահանջը, ՊԱՐՏԱ­ՎՈՐ Է պահանջատեր լինել մարդկության դեմ կատարված հանցագործությունը իրավունքի ուժով պատժելու, ցեղասպանության հետևանքները վերացնելու և կորսված արդարությունը՝ այն է, աշխարհի ու տարածա­շր­ջանի բնականոնությունը վերականգնելու հարցերում:

ՍԱԿԱՅՆ, այլ կերպ էր մտածում արևմտյան - քաղաքական պրագմատիզմը, երբ, իբր արդարացում, 1921-ին ասում էր. «Հանուն հանաշխարհային հեղափոխության...», հիմա էլ՝ 2009-ին, «Հանուն Թուրքիայի ժողովրդավարացման, կովկասյան և կամ եվրոպական ինտեգրման ու աշխարհի գլոբալացման» հայությունն ու Հայաստանը պետք է հրա­ժարվեն իրենց բոլոր իրավունքներից ու պահանջատիրությունից, ասել է թե' ցեղասպանության դատապարտման, հանցագործին պատ­ժե­լու և ցեղասպանության հետևանքները միջազգային իրավական հենքով ու խաղաղ միջոցներով վերացնելու, արդարու­թյունը վերահաստատելու, ըստ այդմ, նոր ցեղասպանությունները կանխարգելելու վճռականությունից:

Առաջին համաշխարհային պատերազմում իրականացվեց Հայոց ցեղասպանությունը, 1921-ի մարտի 16-ին կնքվեց Յուսուֆ Քեմալ-Գեորգի Չիչերին հանցագործ պակտը՝ Մոսկվայի Ռուս-թուրքական պայմանագիրը: 1939-ին կնքվեց Ռիբենտրոպ-Մոլոտով պակտը, Երկրորդ համաշխարհային պատերազմում տեղի ունեցավ հրեաների Հոլոքոստը: Պարտադիր չէ, որ պատմությունը կրկնվի, բայց Հայաստան-Թուրքիա Արձանագրությունների Դավութօղլու-Նալբանդյան ստորագրման հարկադրանքով նոր հանցագործ պակտ է կնքվում, որի հետևանքը լինելու է տարածաշրջանային նոր ագրեսիա, նոր պատերազմ, նոր ցեղասպանական գործողության հրահրում, ինչը վերաճելու է համաշխարհային նոր աղետի և որի պատասխանատվությունը, անշուշտ, կրելու են ոչ միայն ստորագրող ու վավերացնող կողմերը, այլև նոր նախադեպ ստեղծող պատվիրատուները, միջնորդները, պարտադրողներն ու ողջունողները:

ԻՍԿ ԵԹԵ ԳԻՏԵՔ մի բան, որ մենք չգիտենք, օրինակ, որ Թուրքիան հայությանն ու Հայաստանին սպառնում է նոր պատերազմով, ապա դրա հանցակցությունը նույնպես միջազգային հանրությանն է: Որովհետև միջազգային հանրությունն է խուսափում հանցագործին պատժելու, ցեղասպանության հետևանքները վերացնելու, արդարադատություն իրականացնելու և արդարությունը վերականգնելու իր օրենսդրական պարտավորությունից, դրանով իսկ իրականացնելով հանցագործին ու ագրեսորին նոր հանցագործությունների մղելու գործողություն և քարոզչություն:

ՍԱ ԱՅՆ ԴԵՊՔՈՒՄ, երբ Դուք էլ գիտեք, որ տրամագծորեն հակառակն է պահանջում միջազգային իրավունքը: Քանզի 1948թ. Կոնվենցիան նույնիսկ ցեղասպանության ենթարկված ժողովրդին ներկայացնող պետությանը, որպես տուժող' հայցվոր կողմ, ոչ միայն չի տալիս ընտրության իրավունք, այլև, համաձայն Կոնվենցիայով իր կողմից ստանձնած պարտավորություն, արգելում է հանցագործություն կատարած պետությանը պատժից ազատել:

ՀԱԿԱՌԱԿ ԴԵՊՔՈՒՄ, այդ երկրի ժողովուրդը' համաձայն Կոնվենցիայի 1-ին հոդվածի և ըստ' ՄԱԿ-ի 1948թ. Մարդու Իրավունքների Համընդհանուր Հռչակագրի 21-րդ հոդվածի ու իր երկրի օրենքների, ինքն է պարտավոր պատասխանատվության կանչել ոչ միայն ցեղասպա­նու­թյու­նը կատարողին, այլև իր կողմից ձևավորած իր իսկ պետության գործադիր և օրենսդիր իշխանություններին՝ համաձայն 1948թ. Կոնվենցիայի վերը նշված 3-րդ և 4-րդ հոդվածների, դիտարկելով նրանց գործողությունները՝ որպես հօգուտ նոր ցեղասպանության իրականացման քարոզչություն, ինչպես և հանցագործի կողմից ցեղասպանության ճանապարհով զավթված Ազգա­յին հարստությունը յուրացնելու և սեփականաշնորհելու փորձը չկանխելու հանցագործ գոր­ծո­ղություն:

ՎՍՏԱՀ ԵՆՔ, որ Արձանագրությունների տեքստը կարդալուց հետո, Ձեզ համար էլ հստակ կլինի, թե Հայաստան-Թուրքիա Արձանագրությունների պատվիրատուն, տեքստը կազմող և ստորագրող կող­մե­րը, միջնորդները, ստորագրել հորդորողները գերազանցել են իրենց իրավասությունները և կամա, թե ակամա իրականացրել հօգուտ ցեղասպանության քարոզչություն կատարելու գործողություն: Քանզի, ըստ «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» առաջին Արձանագրության 3-րդ դրույթի' ՀՀ-ն հաստատում է, որ պատրաստ է Թուրքիայի կողմից 1915 - 23 թթ. իրականացված ցեղասպանության միջոցով և 1921թ. մարտի 16-ի Ռուս-թուրքական ապօրինի պայմանագրի հանցագործ գործարքով բռնազավթված հայկական տարած­ք­նե­րը «նվիրաբերել»Թուրքիային (ի դեպ՝ «նվիրաբերել» բառը ԱՄՆ բանակի պաշտոնաթող սպա Ռալֆ Պիտերսի սիրած ձևակերպումն է): 5-րդ դրույթով' ՀՀ-ն ճանաչում է վերոհիշյալ գործողությունների հետևանքով առաջացած և առ այսօր «դե ֆակտո» գոյություն ունեցող ԽՍՀՄ-Թուրքիա սահմանը՝ որպես ՀՀ-Թուրքիա «դե յուրէ» «ընդհանուր սահման»: 5-րդ դրույթով ՀՀ-ն ճանաչում է այդ սահ­մա­նի Ռուս-թուրքական ապօրինի պայմանագրով իրականացված դեմարկացիան: 6-րդ դրույթով' ՀՀ կարևորում է «ընդհանուր սահմանը բացելու իրենց որոշումը», «մոռացության» տալով Թուրքիայի կողմից ՀՀ-ի 15-ամյա շրջափակման հանցագործ իրողությունը: 7-րդ դրույթով' ՀՀ-ն ձեռնպահ է մնում Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերությունների ոգուն չհամապատասխանող քաղաքականություն վարելուց, ասել է, թե հրաժարվում է Միջազ­գային դատարանի որոշումով Թուրքիային ցեղասպանություն կատարելու համար պատժելու Ցեղաս­պա­նության Կոնվենցիայով իր իսկ ստանձնած պարտավորությունից... 8-րդ դրույթով' ՀՀ-ն և ԹՀ-ն «դատապարտում են «ահաբեկչության» և բռնության բոլոր ձևերը՝ անկախ դրանց պատճառներից», մոռանալով ահաբեկչության կողքին դնելու «միջազգային»բառը: 9-րդ դրույթով' ՀՀ-ն և ԹՀ-ն հաստատում են «հարաբերությունների նոր ձևեր ու ուղիներ մշակելու» իրենց հանձնառությունը, կրկին հայտնելով իրենց հավատարմությունը Նոր Եվրոպայի համար՝ եվրոպական նոր օրենսդրությամբ ու իրավարարությամբ ձևավորվող իրավա-քաղաքական հարաբերությունների միջազգային նոր համակարգին:

բ) ԿԱՐԾՈՒՄ ԵՆՔ' Ձեզ համար էլ բնական է, որ մենք, ինչպես և մեր երկրի ներկայով ու ապա­գա­յով մտահոգ ու պա­տաս­խանատու յուրա­քա­նչյուր անհատ և կառույց, ուշի ուշով հետևում ենք, այսպես կոչված, Հայաստան - Թուրքիա դիվանագիտական և բարիդրացիական հարաբերությունների հաստատմանն ուղղված միջազգային - քաղա­քական երկամսյա գործընթացին, դրա ամեն մի գործնական քայլին, ըստ այդմ արվող միջազգային և ներ­պետական քարոզչությանն ու մի­ջո­ցառումներին, նաև դրանցում ներգրավված բոլոր երկր­նե­րի պաշտոնատար անձանց կողմից ասված յուրաքանչյուր խոսքին ու ժեստին, մտա­հո­գության ու լրջության, գո­հու­նակության ու բուռն ոգևորության դրսևորումներին, որոնք ոչ պակաս ճշ­տությամբ բացահայտում են այդ երկրների ու միջազգային կառույցների կողմից մեր երկրի նկատմամբ ունեցած վերաբերմունքը, որ­դեգրած և իրականացվող քաղաքականությունը, եթե, իհարկե, բացառենք եր­կրների պետապարատների ազդեցության գործոնը:

ՎՍՏԱՀ ԵՆՔ, որ 2009-ի հոկտեմբերի 10-ի Արձանագրությունների ստորագրման արարողության բոլոր գործող անձինք լավ ծանոթ էին դրանց տեքստին, մասնագիտորեն հասկանում էին դրանցում գրված յուրաքանչյուր բառի, ստորակետի, վեր­ջակետի բուն իմաստը, ինչպես և դիվանագիտական հարաբերություններում ու միջազգային իրավա­կան դաշտում դրանց հնարավոր բացասական բոլոր հետևանքները պատվիրատու երկրների, ինչպես նաև պայմա­նավորվող կողմերի՝ Հայաստանի Հանրապետության ու Թուրքիայի Հանրապետության համար:

ՈՒՍՏԻ, ՀԱՍԿԱՆԱԼԻ Է, թե ինչու սույն հարցը չենք տալիս Ձեր երկրների արտաքին քաղաքականու­թյու­նն իրականացնող գերատեսչությունների ղեկավարներին՝ Հիլարի Քլինթոնին, Սերգեյ Լավրովին, Բեռնար Քուշներին, Ահմեդ Դավութօղլուին և Էդուարդ Նալբանդյանին: Քանզի նրանց բոլորի պատասխանը լինելու է այն, որ իրենք կատարում են վերադասի հանձնարարականը՝ իրականացնելով իրենց պետությունների որդեգրած արտաքին քաղա­քա­կանությունը:

ՆԵՐՈՂԱՄԻՏ ԵՂԵՔ, որ Ձեզ՝ պետության առաջին դեմքերին, պետք է հիշեցնենք երկրի, ժողովրդի ու պետության ազգային-քաղա­քակրթական անվտանգությունը սեփական պետա­պա­րատի հնարավոր ոտնձգություններից նույնպես պաշտպանելու անհրաժեշտությունը, ինչ­պես ներպետական, այնպես էլ միջազգային քաղա­քա­կան ոլորտներում: Բայց, կարծում ենք, արժե վե­րհիշել պատասխանատվությունից մշտապես խուսա­փող պետապարտի ու նրա «բարի խորհրդատունե­րի» ոչ միայն գոյության, այլև ի չարս գոր­ծե­լու հնարավորության և ունա­կության մասին:

Բազմաթիվ են տարբեր երկրների պետապարատների կողմից նեգատիվ գործունեության դր­սև­ո­րում­ների օրինակները: Հիշենք 1962 թվականը: Կարիբյան ճգնաժամը: Երկ­բևեռ աշխարհի եր­կու գերտերությունների՝ ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի կողմից Երրորդ համաշխարհային միջուկային պատե­րազմ սկսելու վտանգավոր իրողությունը: Այն դեպքում, երբ ո՛չ Ջոն Քենեդին և ո՛չ էլ Նիկիտա Խրուշչովը, առավել ևս ո՛չ ԱՄՆ-ի և ո՛չ էլ ԽՍՀՄ-ի ժողովուրդները չէին ցանկանում դա: Հայտնի է, որ դա իրենց ժո­ղո­վուրդների և մարդկության հանդեպ անձնական պատասխանատվությունից զուրկ, նաև ի պաշտոնե պա­տասխանատվություն չկրող և, սակայն, իրենց վերադասներին Մեծ հանցագործության դրդող, ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի պետապարատների կողմից տարիների ըն­թացքում նախապատրաստված ու 1962 թվականին կատար­ման ծայրակետին հասցված, տարիներ շարունակ խնամքով թաքցված ու լրջագույն բծախնդրությամբ իրականացված գործողության հետևանք էր:

Վերջին պահին միայն, հաշված րոպեների ընթացքում սթափվեցին, ուշքի եկան և՛ Քենեդին, և՛ Խրուշչովը ու հասկացան, թե իրենց իսկ ենթակա պետապարատները ի՜նչպիսի հան­ցագործության էին ուղ­ղորդում իրենց: Այն ժամանակ համամարդկային մեծ աղետը, մարդկության դեմ ուղղված մեծագույն հանցագործությունը կանխվեց: Մտահոգության խնդիր է, որ չկանխվեցին նույն այդ պետապա­րատների պատասխան քայլերը՝ Դալլասի կրակոցներն ու Կրեմլի պալատական իշխանափոխու­թյու­նը: Ցավոք, հաղթեց պետապարատը' ծրագրված հանցագործությունը ցանկացած գնով իրականացնելու նրա հանձնառությունը:

գ) ԱՆՇՈՒՇՏ, ցեղասպանություն իրականացրած և ցեղասպանության ենթարկված երկրների՝ Թուր­քիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելը միջազգային պրակտի­կա­յում հեշտությամբ լուծվող խնդիրներից չէ:

ՀԱՄԱԿԱՐԾԻՔ ԵՆՔ, որ դա դժվարին և ծանր խնդիր է, նույնիսկ այն դեպքում, երբ Թուրքիան մարդկու­թյան դեմ կատարած իր հանցագործության համար ՄԱԿ-ի Միջազգային դատարանի կողմից արդեն իսկ ենթարկված կլինի պա­տաս­խանատվության և դատարանի որոշումով վերացրած կլինի ցեղասպանու­թյան հետևանքները, այդ թվում՝ դուրս եկած կլինի ցեղասպանության ենթարկված ժողովրդի՝ հայության Հայրենիքի, Հայաստան երկրի 9/10-րդ մասը կազմող, ցեղաս­պանության ճանա­պար­հով բռնազավթած տարածքից: Այո՛, նույնիսկ այդ դեպքում ընդամենը դիվանագի­տա­կան (առանց □բարի□, թե □չար□ դրացիության) հարաբերություններ հաստատելը դժվարին, ժամա­նակ պահանջող խնդիր է: Քանզի արդարության վերականգնումից հետո էլ դեռ ժամանակ է պահանջվելու, որպեսզի թե՛ Հայաստանը և թե՛ մի­ջազ­գային հանրությունը համոզվեն, որ Թուրքիան այլևս նախկինը չէ ու չունի հանցա­գործ նկրտումներ Հայաստանի, հայության և այլոց նկատմամբ: Այդ ամբողջ ժամանակահատվածում և դրա ավար­տին է, որ կենսականորեն կարևոր է լինելու Միջազգային հանրության և ակնկալիք չունեցող միջ­նորդ երկրների առաջադիմական առաքելությունը:

Դ Ի Մ Ո Ւ Մ  Ե Ն Ք

նաև

ՄԱԿ-ի Գլխավոր Քարտուղար Պան Գի Մունին, ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի մշտական անդամ երկրներից Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ' Խու Ձին Տաոյին և Մեծ Բրիտանիայի վարչապետ' Գորդոն Բրաունին

ԽՆԴՐԵԼՈՎ՝

1.ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի օրակարգ մտցնել Հայաստանի Հանրապե­տու­­թյան և Թուրքիայի Հանրապետության, ինչպես նաև տարածաշրջանի և աշխարհի այլ երկրների հա­մար լուրջ հետևանքներ ունեցող միջազգային - քաղաքական այս խիստ վտանգավոր գործարքի իրողությունը քննարկելու և այն դատապարտելու հար­ցերը: Նաև,

2.Միջոցներ ձեռնարկել նմանօրինակ ոտնձգությունները միջազգային քաղա­քա­կան պրակտիկայում՝ հենց ծրագրման փուլում, կանխարգելելու համար: Իսկ

3.ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 15 անդամ երկրներից ՆՐԱՆՑ, ՈՐՈՆՔ ԴԵՄ ԿԼԻՆԵՆ 1-ին և 2-րդ կետերի պահանջներին, առաջարկում ենք իրենց կողմից քննարկման դնել «ՑԵՂԱUՊԱՆՈՒ­ԹՅԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԽԱՐԳԵԼԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ՀԱՄԱՐ ՊԱՏԺԻ ՄԱ­UԻՆ» 1948թ. Կոնվենցիան չեղյալ հայտարարելու հարցը, որպեսզի միջազգային հանրությունը հս­տակ կողմնորոշվի, թե այսուհետ ՄԱԿ-ի անդամ, ո՞ր եր­կրի նկատ­մամբ, ի՞նչ քաղաքականություն որդեգրի:

Հարգանքով՝

«Ուխտ Արարատի», Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ) ազատամարտիկների և նախկին քաղբանտարկյալների կազմակերպություն

Երևան, 29 հոկտեմբերի, 2009թ.

Այս խորագրի վերջին նյութերը