Պուտինը պատմել է Ադրբեջանում Հյուսիսային Կովկասի զինյալների և ԱՄՆ հատուկ ծառայությունների միջև ուղղակի կապերի մասին (տեսանյութ)
«Ռոսիա 1» հեռուստաալիքի «Նախագահ» ֆիլմում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ուշագրավ բացահայտումներ է արել։ Մասնավորապես, նա նշել է, որ մի անգամ Ռուսաստանի հատուկ ծառայություններն արձանագրել են Հյուսիսային Կովկասի զինյալների և ԱՄՆ հատուկ ծառայությունների ներկայացուցիչների միջև ուղղակի կապերն Ադրբեջանում։
«Այնտեղ անգամ օգնել են փոխադրամիջոցով»,–ինչպես հաղորդում է «РИА Новости»–ն, ֆիլմում ասել է Պուտինը:
Նա ընդգծել է, որ այդ մասին հայտնել է այդ ժամանակ ԱՄՆ գործող նախագահին։
«Նա ինձ պատասխանեց, ես...ներեցեք, բայց ուղիղ կասեմ...ես նրանց հերը կանիծեմ։ Իսկ 10 օր հետո մեր Անվտանգության դաշնային ծառայության ղեկավարներն իրենց վաշինգտոնյան գործընկերներից նամակ ստացան. «Մենք սատարել ենք և կսատարենք հարաբերությունները Ռուսաստանի ընդդամիր բոլոր ուժերի հետ։ Եվ կարծում ենք, որ մենք իրավունք ունենք դա անելու համար, և կանենք հետագայում ևս»»,–պատմել է Պուտինը։
Նա հայտարարել է, որ չի կարելի ահաբեկիչներին օգտագործել քաղաքական և աշխարհաքաղաքական հարցերը լուծելու համար։
«Որովհետև եթե դու աջակցում ես նրանց մի տեղում, ապա նրանք գլուխ կբարձրացնեն մեկ այլ տեղում, և անպայման կհարվածեն նրանց, ովքեր երեկ իրենց աջակցում էին»,–ընդգծել է Պուտինը։

7or.am